2․ Իրանի կլիման

Իրանի տարածքի մեծագույն մասը տաք ու անապատային շրջաններն են ընդգրկում։ Այս ամենով հանդերձ, Իրանը ստորև բերված պատճառներով ունի զանազան կլիմաներ։

1․ Իրանը սփռված է աշխարհագրական տարբեր լայնություններում։

2․ Իրանի անապատային շրջանները շատ մեծ տարածություններ են ընդգրկում։

3․ Իրանը հարավում և հյուսիսում երկու մեծ ծովերի հետ է սահմանակից։

4․ Իրանը Միջերկրական ծովից, Աֆրիկայի անապատներից, Հնդկական օվկիանոսից ու Սիբիրի երկրամասերից կլիմայական ազդեցություն է կրում։

Իրանում օդի ջերմաստիճանը տատանվում է պլյուս 53 աստիճանից մինչև մինուս 35 աստիճան։ Իրանի հարավի կլիման գրեթե ամբողջ տարին տաք է։ Դրան հակառակ, Իրանի հյուսիսային շրջանների և լեռնաշղթաների օդի ջերմաստիճանը տարվա մեջ նվազագույնը 3-4 ամիս զրոյից ցածր է, իհարկե բացառությամբ Կասպից ծովի ափամերձ շրջանների, որի ջերմաստիճանի վրա ծովը մեծ ազդեցություն է թողնում։

Այս ամենով հանդերձ, Իրանի հարավում ամենատաք նահանգային քաղաքներ են Բուշեհրը, Ահվազը և Բանդարե Աբբասը, իսկ հյուսիսում էլ ամենացուրտ նահանգային կենտրոններն են Արդաբիլը, Զանջանը, Թավրիզը, Ուրմիան, Սանանդաջը և Շահրէ Քորդը։Անձրևի միջին տեղումներն էլ տատանվում են 5 սանտիմետրից մինչև 2 մետր։ Իրանի խոնավության մեծագույն մասը ապահովվում են հարևան բնական աղբյուրները՝ Կասպից և Միջերկրական ծովերը, Հնդկական օվկիանոսն ու հարավային ջրերը։

Իհարկե, Իրանի խոնավության ամենակարևոր աղբյուրը Միջերկրական ծովն է, որի օդը տարվա ցուրտ ամիսներին Իրանի բոլոր վայրերի վրա ազդեցություն է թողնում։ Իրանի ամենաանձրևառատ շրջանը Կասպից ծովի ափերն են։ Այս շրջանի տեղումների միջին քանակը 2 մետրից մի քիչ պակաս է։ Իրանի մնացած վայրերում, բացառությամբ կենտրոնական լեռնային շրջանների, անձրևի տեղումները քիչ է։ Որպես օրինակ, Լութի և Կենտրոնական ամբողջ անապատներում տարվա մեջ 10 սանտիմետրից քիչ է անձրև տեղում։

Оставьте комментарий