Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․

Դիտել՝

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։
2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․համառոտ նկարագրե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 5-6

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․

ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ/բլոգային աշխատանք/․
Դասագիրք՝ Համաշխարհային պատմություն-11

Սեպտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1․ Առաջին համաշխարհային պատերազմ․
ա․ Պատճառներ, հիմնական իրադարձություններ
բ․ Ավարտ, հետևանքներ
գ․ Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին Աշխարհամարտի տարիներին /բանավոր, էլեկտրոնային դասագիրք 1՝ էջ 112-120դասագիրք 2՝ էջ 154-160նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը
/բլոգային աշխատանք/․

Ամառային առաջադրանքների փաթեթ ծրագիրը չյուրացրած և հետազոտական աշխատանքը չպաշտպանած սովորողների համար

10-րդ դասարան, Հասարակագիտություն

Թեմա՝  «Բիզնես և բարոյականություն»

Առաջադրանք․

Արդյո՞ք բիզնեսն ու բարոյականությունը համատեղելի են։ Ըստ ձեզ որտե՞ղ են ավարտվում բիզնեսի շահերն, և որտեղի՞ց են սկսվում բարոյականության սահմանները։ Ինչպե՞ս պետք է գործադրվի բիզնեսն, որ այն կայուն զարգանա և միևնույն ժամանակ չանտեսի բարոյականության նորմերը։

Читать далее «Ամառային առաջադրանքների փաթեթ ծրագիրը չյուրացրած և հետազոտական աշխատանքը չպաշտպանած սովորողների համար»

Մայիսի 22-26

Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան աշխատանքների ամփոփում-գնահատում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց
գ/ Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան գնահատում․

Մայիսի 2-5

 Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 17-21

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էջ 213-225նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Պատճառահետևանքային կապի վերհանում՝ վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 10-14


Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էջ 206-213, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ Համեմատե՛ք այն 2020-ի Արցախյան պատերազմի հետ։
2․ Նկարագրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում, անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 3-7

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝ Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․ ա/ Արաբական երկրները բ/ Թուրքիա գ/ Իրան /բանավոր, էջ 73-76/․ Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը ա/ Ճապոնիա բ/ Չինաստան գ/ Հնդկաստան /բանավոր, էջ 77-80/․

Առաջադրանք․ 1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։ 2․ Համեմատե՛ք Արևելքի երկրների արդիականացման գործընթացը /բլոգային աշխատանք/․ Այլ աղբյուրներ․