Երկօրյա ճամփորդություն Իրան

Օր՝  մարտի  29
Մեկնումը Մեղրիից՝  ժամը 07։00
Վերադարձը Մեղրի՝ ժամը մինչև 21։00
Վայր՝ Իրանի Իսլամական Հանրապետություն

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան …

Երթուղին՝
Մեկնում՝
  Մեղրի-Նուրդուզ մաքսակետ-Ջուղա-Խոյ-Սալմաստ-Ուրմիա


Վերադարձ՝  Ուրմիա-Թավրիզ-Ջուղա-Նուրդուզ-Մեղրի

Նպատակ՝

Դեպի Իրան ճամփորդության կարևորագույն նպատակներից է ճանաչել ու տեսնել մեր հարավային հարևան Իրանը, նրա տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, բազմադարյա պարսկական հարուստ մշակույթը, ձեռք բերել համագործակցության պայմանավորվածություններ Թավրիզի և Ուրմիայի հայկական դպրոցների, հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ։ Իրան այցելությունը սովորողների մոտ կառաջացնի հետաքրքրություն Հայաստանի հնագույն հարևանի պատմության, լեզվի, գրականության, արվեստի ու մշակույթի նկատմամբ։

Առաջին օր

  1. Մեղրի և Նուրդուզ մաքսակետեր
  2. Քորդաշթի ամրոց ու բաղնիք
  3. Խոջա Նազարի Քարավանատուն
  4. Հովվի եկեղեցի
  5. Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցի
  6. Դարաշամբ հայկական գյուղ
  7. Խոյ. Սուրբ Սարգիս եկեղեցի
  8. Սալմաստ, Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր,
  9. Սասանյան ժայռաքանդակ
  10. գիշերակացը Ուրմիա քաղաքի մոտ գտնվող հայկական Գյարդաբադ գյուղում։            

Читать далее «Երկօրյա ճամփորդություն Իրան»

Փետրվարի 26 — մարտի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝
ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 26-մարտի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը.
ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 136-138, նաև այլ աղբյուրներ/․


Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.
ա/ Հայկական առասպելներն ու վիպերգերը
բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը
գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Փետրվարի 26-մարտի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները․
ա/ Մեծ Բրիտանիա
բ/ Ֆրանսիա
գ/ ԱՄՆ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 60-63/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։
2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։
3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 17-22, նաև այլ աղբյուրներ․ էջ 252-295/․

Դիտել

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
2․ Ո՞վ է Մեծ Հայրենականի ձեր նախընտրած հերոսը․պատրաստե՛ք նյութ նրա մասին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 55-59, նաև այլ աղբյուրներ/․

Դիտել՝

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։
2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․համառոտ նկարագրե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Հելլենիզմը և Հայաստանը
ա/ Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները
բ/ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը
գ/ Հայկական դիցարանը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 101-104/.

Առաջադրանք.
1. Որո՞նք էին հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները Ք․ա․ 3 -Ք․հ․ 3 դդ․ ։
2.  Ի՞նչ է հելլենիզմը։

3․ Ներկայացրե՛ք հայկական դիցարանը։

/բլոգային աշխատանք/․

Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 7. Տիգրան Մեծի տերության անկումը.
ա/ Հռոմեա-հայկական պատերազմները
բ/ Արտաշատի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 102-104/․


Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.
ա/ Կրասոսի արշավանքը
բ/ Անտոնիոսի արշավանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 105-108/.

8. Արտավազդ Բ. Արտաշեսյան արքայատոհմի անկումը | Արեւմտահայաստանի եւ ...

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:
2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը․ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց Հայաստանը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 12-13

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
 Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 5-15/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և փորձե՛ք գնահատել Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման կարևոր արդյունքներն ու բացասական հետևանքները։
2․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցավ կոլեկտիվացումը Հայաստանում։
3․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը։
/բլոգային աշխատանք/․

Փետրվարի 12-13

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-1918 թթ․/
ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 23-26, 31-34/․

Դիտեք՝

Առաջադրանք․
1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։
2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։
3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը /բլոգային աշխատանք/․