Գրախոսություն

12-րդ դասարանի սովորող Լիլիթ Մինասյանի  «Հայկական տարազը ժամանակակից հայ մշակույթի համատեքստում» հետազոտական աշխատանքը բավականին ծավալուն աշխատանք է, բազկացած է ներածությունից, երկու գլուխներից, եզրակացությունից, հավելվածից և գրականության ցանկից։ Հատկանշական է, որ հետազոտական աշխատանքի տողատակերում առկա են հանրամատչելի գիտական գրականության ու համացանցային կայքերի հղումներ, որոնք ավելի են արժևորում հետազոտական աշխատանքը, և դրանով ընդգծվում հետազոտողի ուսումնագիտական վերաբերմունքը իր աշխատանքին։

Հետազոտողն առաջին գլխում ներկայացնում է հագուստի և տարազի տարբերությունները, առանձնահատկությունները, այնուհետև բացատրում է «տարազ» կոչվածի յուրահատկությունները, ձևը, կարևորությունը, տարազն կրողի սոցիալ-մշակութային դիրքը հասարակության մեջ, նույնիսկ նրա ազգային պատկանելությունը տարբեր ազգերի մեջ։ Լայնորեն լուսաբանված է հարևան տերությունների և օտար նվաճողների ազդեցությունը Հայոց աշխարհի տարբեր նահանգների հայկական ազգային տարազի  ձևավորման ու ձևափոխման ընթացքում։ Ուսումնասիրվել է նաև հայկական տարազների գունային, զարդանախշային, բուսանախշային խորհրդանշական իմաստաբանությունը։

Հետազոտողը գրելով «Տարազի դերը ներկայում»  գլուխը՝ կարևորել է նրա նշանակությունը հայկական ինքնության վերականգնման ու պահմանման, արժևորելու  ու կարևորություն տալու դիտանկյունից։

Աշխատանքի մեջ հանդիպում են մի քնի մանր վրիպակներ, որոնցից առանձրացրեցի Մեծ Հայքի և Վասպուրական նահանգների որպես առանձին երկրամասեր դիտարկելը, այնինչ բոլորս էլ գիտենք, որ Վասպուրականը մաս է կազմել Մեծ Հայքին՝ իրեն բնորոշ կենցաղ-մշակութային առանձնահատկություններով ու տարբերություններով։

Հետազոտական աշխատանքը համարում եմ ստացված ու հաջողված, և ցանկությունս եմ հայտնում հետազոտական աշխատանքի հետագա աշխատանքների մեջ ավելի շատ գիտական գրականություն օգտագործել և ավելի ծավալուն աշխատանք կատարել։

Գրախոսություն

12-րդ դասարանի սովորող Սաթենիկ Հովհաննիսյանի «Սառը պատերազմ․ Միջուկային զենքի մրցավազք»  հետազոտական աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից ու գրականության ցանկից։ Սառը պատերազմը լինելով շատ ընդգրկուն ու ծավալուն, հետազոտողը իր շեշտադրումը կատարել է՝ ուշադրության կենտրոնում պահելով Սառը պատերազմի ընթացքում երկու հակամարտող կողմերի միջև ընթացող միջուկային մրցավազքի բաղադրիչին։

Читать далее «Գրախոսություն»

Գրախոսություն

Նարե Ղազարյանի «ՀԵՏՊԱՏԱՐԶՄՅԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» հետազոտական աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից ու գրականության ցանկից։ Աշխատանքի մեջ լուսաբանվել է Երկրորդ աշխարհամարտի սկզբնավորման հիմնապատճառները, տրվել է մի շարք կարևորագույն հասկացությունների, ինչպիսիք են «պատերազմ», «դեպրեսիա» և այլ երևույթների սահմանումներ, մանրամասն ներկայացված է Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի շահադիտական դիրքորոշումը ֆաշիստական գերմանիայի նկատմամբ։ Հեղինակը գրել է այն ավերիչ տնտեսական հետևանքների ու արդյունքների մասին, որոնք ի հայտ էին եկել  Երկրորդ աշխարհամարտից հետո։

Հասնելով տնտեսական վերափոխումների ժամանակաշրջանին, Նարեն հիմնավոր կերպով ներկայացնում է Եվրոպայի արևելյան, արևմտյան ու հարավային տարածաշրջանների զարգացման առանձնահատկությունները։

Սոցիոլոգների ուսումնասիրությունը շատ կարևոր է հասկանալու պատերազմի հետևանքով մարդկային խեղված ճակատագրերի, սերունդների պայքարի ընթացքը և բովանդակությունը հասկանալու համար։

Հետազոտական աշխատանքում անդրադարձ է կատարվել նաև վեր հանելու պատերազմի հետևանքով ՀԽՍՀ-ում  հայտնված գերիների գործունեության, գերիների կողմից կատարված շինարարական աշխատանքները, որոնց մասին «Հայոց պատմության» դասագրքերը հաճախ չեն բարձրաձայնում։

Հարկ եմ համարում նշել, որ հետազոտական աշխատանքում Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված Վերսալ-Վաշինգտոնյան  հետպատերազմյան աշխարհակարգին արժանի ուշադրություն չի դարձվել, իսկ գլուխ 1․1․-ում պետք է ավելի մանրամասն ներկայացվեր «Ֆաշիզմի ու նացիզմի» գաղափարախոսությունները։

Ընդհանուր առմամբ, հետազոտական աշխատանքը համարում եմ ստացված ու հաջողված, և ցանկությունս եմ հայտնում հետազոտական աշխատանքի հետագա աշխատանքների մեջ ուշադրություն դարձնել վերոհիշյալ կետերին։

Գրախոս՝ Լևոն Միրզոյան

Ուսումնական հոկտեմբեր․Աշնանային ստեղծագործական 18-րդ հավաք

Հոկտեմբերի օրացույց
Ուսումնական հոկտեմբեր․ուղեցույց
Հետազոտական վարժարանի աշխատակարգ
Դասավանդողի դասացուցակ
Հաշվառման մատյաններ

Հիմնական անելիքներ՝

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Ջորջ Պոյան իր հոդվածի հենց սկզբում անդրադարձ է կատարում, որ դասավանդումը չպետք է դիտարկել որպես առանձին գիտություն, և դասավանդումը չպետք է կարգավորել գիտական փաստերով ու տեսություններով։ Նա հիմնավորում է, որ դասավանդման հիմնանպատակը պետք է լինի սովորողին մտածել սովորեցնելը, նրա մոտ մտածողական ընդունակությունների զարգացումը։ Պոյան իր հոդվածում խոսում է մաթեմատիկայի ուսուցչի վերաբերյալ, բայց ես կցանկանամ «Պատմության» ուսուցչի «անելիքներին» անդրադառնամ։

Читать далее «Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա»

Ջոն Թեյլոր Գատոյի հայացքների վերլուծություն

Ջոն Թեյլոր Գատոն, խոսելով ինքն իր մասին, իր կյանքն ու գործունեությունը պայմանականորեն բաժանում է երկու մասի` երկու իրար հակոտնյա, բոլորովին տարբերվող «աշխարհների»։

Առաջին «աշխարհը» դա Նյու-Յորքից հեռու գտնվող իր հայրենի փոքրիկ, արդյունաբերական նշանակության քաղաքի` Մոնոնգաելայի նկարագրությունն է, այդ քաղաքում ապրող բնակիչների թեպետև ծանր, բայց արժանապատիվ կենցաղային կյանքի, նրանց բարոյական բարձր արժեքների արժևորումն է, որտեղ էլ ձևավորվել է Գատոյի աշխարհայացքը։ Հեղինակը մեծ հիացմունքով է խոսում իր մանկության ու պատանեկության տարիների մասին, թեպետև մարդիկ այդ տարիներին ապրում էին աղքատիկ կյանքով, բայց իրար հետ շփվում էին, միմյանցով էին հետաքրքրվում և չէին հետաքրքրվում վերացական «համաշխարհային» թեմաներով։ Այսպիսով, մարդն իր բնական էության հետ համերաշխ է ապրում՝ առանց արհեսատական որևէ կապանքների։

Читать далее «Ջոն Թեյլոր Գատոյի հայացքների վերլուծություն»

Մտորումներ Ջոն Թեյլոր Գատոյի «Դպրոցական փակուղի» հոդվածի շուրջ։

«Տարվա ուսուցիչը եղած ուսուցիչներից լավագույնը չէ․
Լավագույնները համեստ են, նրանց դժվար է հայտնաբերելը: Ես միայն մեկն եմ մարդկանց մեծ խմբի այն ներկայացուցիչներից, որ իրենց կյանքն ուրախությամբ նվիրում են երեխաներին ծառայելուն: Այդ պարգևը հավասարապես նաև նրանց է պատկանում»։

Читать далее «Մտորումներ Ջոն Թեյլոր Գատոյի «Դպրոցական փակուղի» հոդվածի շուրջ։»

Մտորումներ Բորիս Բիմ-Բադի «Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածի շուրջ։

Բորիս Բիմ-Բադը, խոսելով իր ժամանակակի դպրոցական կրթության մասին, շատ հետաքրքիր ու լուրջ հարցադրումներ, հիմնավորումներ է կատարում իր հոդվածի մեջ։ Նա պնդում է, որ դպրոցում աշակերտներին սովորեցնում են զուտ միայն տեղեկատվական գիտելիքներ, պատրաստի դասերն սերտելու և դասագրքերում գրված պատասխաններ։ Սովորողներին դպրոցներում նախապատրաստում են այնպիսի կյանքի, որն գոյություն չունի․ ուստի դպրոցն ավարտելուց հետո դպրոցականը, չունենալով ստեղծագործական ու վերլուծական կարողություններ, հայտնվում է անօգնական ու անճար իրավիճակի մեջ, որից դուրս գալու ելքերն շատ հաճախ իր՝ այդ պահին չհասուանացած մտածելակերպի համար անհնարին է թվում։ Ու հենց այդ իրավիճակը հաղթահարելով է դպրոցականը իրական կյանքից գիտելիքներ ստանում, մեծ փորձ է ձեռք բերում՝ ապագա մարտահրավերներն հաղթահարելու համար։

Читать далее «Մտորումներ Բորիս Բիմ-Բադի «Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածի շուրջ։»