Մայիսի 13-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայկական գաղթավայրերը 15-17-րդ դարերում․

ա/ Ընդհանուր բնութագիր
բ/ Ղրիմ, Կ․ Պոլիս
գ/ Լեհաստան, Իտալիա, Նիդերլանդներ /բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 206-209, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․Բացատրե՛ք «գաղութ» /գաղթավայր/ եզրույթը։ Թվարկե՛ք գաղութը բնորոշող հատկանիշները։
2․Ներկայացրե՛ք հայկական գաղթավայրերի պատմության երեք փուլերը։
3․Ի՞նչ դեր են խաղացել հայկական գաղթավայրերը հայ ժողովրդի պատմական զարգացման գործում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 6-10

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Հայաստանը 15-17-րդ դարերում /Ուշ միջնադար/․
ա/ Հայաստանը 15-րդ դարում
բ/ Հայաստանը 16-րդ դարում և 17-րդ դարի առաջին կեսին
գ/ Հայաստանի ազատագրության համար պայքարի աշխուժացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 198-206, նաև այլ աղբյուրներ՝ էջ 131-139/66-70/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք անկախ պետականության կորստի բացասական հետևանքները։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այսօր մեր պետականությանը սպառնացող։
2․ Ներկայացրե՛ք 16-րդ դարում տեղի ունեցած թուրք-պարսկական պատերազմների հետևանքները Հայաստանի համար։
3․ Ե՞րբ և որտե՞ղ փորձ կատարվեց վերականգնելու հայոց պետականությունը։ Այս թեման նպաստե՞ց պետականության հանդեպ Ձեր վերաբերմունքի փոփոխությանը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 29-մայիսի 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
2․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
3․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 9՝ «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 8-12

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 8․ Հայաստանը 7-8-րդ դարերում․
ա/ Հայաստանը 7-րդ դարում
բ/ Հայ նախարարական համակարգը Արաբական խալիֆայության գերիշխանության շրջանում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 144-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն:
2. Նկարագրե՛ք  8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները /բլոգային աշխատանք/.

Մարտի 18-22

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6. «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Դիտե՛ք

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բլոգային աշխատանք/.

Մարտի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5. «Քրիստոնեության ընդունումը Հայաստանում: Ավատատիրության հաստատումը».
ա/ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում
բ/ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 111-119, նաև այլ աղբյուրներ/.

Դիտե՛ք

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Համաշխարհային կրոնները:
2. Նկարագրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները:
3. Ի՞նչ են բովանդակում Գահնամակը և Զորանամակը /բլոգային աշխատանք/.

Մարտի 4-7

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 94-107

Դիտե՛ք՝

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր՝ խորհրդակցելով մայրենիի ուսուցիչների հետ /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 26 — մարտի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3.  «Հայկական մշակույթը Ք.ա. 9-3-րդ դարերում»՝
ա/ Վանի թագավորության նյութական մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
բ/ Վանի թագավորության հոգևոր մշակույթը /Ք.ա. 9-7-րդ դարեր/
գ/ Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 85-94, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
2. Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:
3. Նկարագրե՛ք Հայոց հին դիցարանը /բլոգային աշխատանք/.

Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Հելլենիզմը և Հայաստանը
ա/ Հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները
բ/ Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը
գ/ Հայկական դիցարանը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 101-104/.

Առաջադրանք.
1. Որո՞նք էին հայկական մշակույթի զարգացման առանձնահատկությունները Ք․ա․ 3 -Ք․հ․ 3 դդ․ ։
2.  Ի՞նչ է հելլենիզմը։

3․ Ներկայացրե՛ք հայկական դիցարանը։

/բլոգային աշխատանք/․