Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսին իրականացված աշխատանքներ

  1. Ուսումնական պարապմունքներ՝
     Միջին դպրոցի 6/1, 6/2, 6/3, 6/4 և   7/5 դասարաններում
    Ավագ դպրոցի 9/2 ,Պատմություն /10-րդ , դասարանում, Հասարակագիտություն 10/3Պատմություն 11Քաղաքագիտություն 11/3, Քաղաքագիտություն 11/4 դասարաններում։
  2. Հետազոտական աշխատանք
    Մարտի 17-ին հաջող կերպով իրենց հետազոտական աշխատանքներն պաշտպանեցին Սամվել Նաջարյանը — Ճապոնիայի արդիականացումը 1945-2005 ու Արեգ Հակոբյանը — Հելլենիստական Հայաստանի մշակույթը թեմաներով։ Այժմ աշխատում ենք հետևյալ հետազոտական աշխատանքների շուրջ․ Արսեն Գոմցյանի հետ – Հայ-իրանական հարաբերությունները 1992-2022 թթ․   և Մաքս Ավետիսյանի հետ – Համաճարակների պատմություն Նոր ու Նորագույն ժամանակաշրջանում թեմաների վրա, որպեսզի նրանք ապրիլ ամսին պատրաստ լինեն պաշտպանելու իրենց հետազոտական աշխատանքները։
  3. 6-րդ դասարանցիները մարտ ամսին «Հասարակագիտական ստուգատեսի» շրջանակում իրականացրեցին «Լցնենք արքայական գանձարանը» նախագիծը։
  4. Որպես նախագծի տրամաբանական շարունակություն կազմակերպեցինք  6-րդ դասարանցիների ճամփորդությունը «Հայաստանի պատմության թանգարան»։
  5. Դարձյալ «Հասարակագիտական ստուգատեսի» շրջանակում 6-րդ դասարանցիների միջև մարտի 23-ին կազմակերպեցի «Պատմության խաղ-մրցույթ»։
  6. Հանդիպում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում Տիգրան Հայրապետյանի ընկերների հետ։

Մանկավարժական գարնանային ճամբար․մարտի 27-31

Մանկավարժության կենտրոնի աշխատակարգ
Ավագ դպրոցի աշխատակարգ

Աշխատանքի ուղղություններ՝

Օր 1-ին՝ մարտի 27

  • 09։00-09։20՝ ընդհանուր պարապմունք Ավագ դպրոցում
  • 09։30-10։30՝ Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ Հետազոտական աշխատանքներն Ավագ դպրոցում՝ դիտարկումներ, խնդիրներ․
  • 10։30-12։20՝ աշխատանք գնահատման մատյաններում, սովորողների բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ հասարակագիտական մասնախմբի հավաք
  • 14։00-ից՝ անհատական աշխատանք /մենթորական աշխատանք/

Օր 2-րդ՝ մարտի 28

  • 09։00-09։20՝ ընդհանուր պարապմունք Ավագ դպրոցում
  • 09։30-10։30՝ մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ Ընդհանուր պարապմունքի կազմակերպման նախագծային խմբերի ձևավորում
  • 10։30-11։00՝ աշխատանք գնահատման մատյաններում, սովորողների բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
  • 11։00-12։00՝ մասնակցություն 9-րդ դասարանների նախասիրությունների բացահայտման նախագծի ներկայացմանը /Աշոտ Տիգրանյան և սովորողներ/
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ հավաք նախագծային խմբով․սովորողի՝ կրթական աստիճանից անցումը հաջորդին․ խնդիրներ, առաջարկներ. «Ելք» ստուգատեսի նախագծեր
  • 14։00-ից՝ անհատական աշխատանք /մենթորական աշխատանք/

Օր 3-րդ՝ մարտի 29

Օր 4-րդ՝ մարտի 30

  • 09։00-09։20՝ ընդհանուր պարապմունք Ավագ դպրոցում
  • 09։30-10։30՝ մանկավարժական խորհրդով հավաք․ թեման՝ Մայիսյան հավաք 
  • 10։30-12։20՝ աշխատանք մայիսյան հավաքի աշխատակարգի մշակման շուրջ
  • 12։20-12։50՝ ընդմիջում
  • 13։00-14։00՝ հավաք նախագծային խմբով․սովորողի՝ կրթական աստիճանից անցումը հաջորդին․ խնդիրներ, առաջարկներ. «Ելք» ստուգատեսի նախագծեր
  • 14։00-ից՝ անհատական աշխատանք /մենթորական աշխատանք/

Օր 5-րդ՝ մարտի 31․հեռավար աշխատանք․

Պատմության խաղ-մրցույթ

Այսօր՝ մարտի 23-ին, «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Միջին դպրոցում 6/1 , 6/2, 6/3, 6/4 դասարանների թիմերը 11։50 րոպեից սկսեցին խաղալ «Պատանի պատմագետ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը։

Սկզբում թիմերը ընտրեցին իրենց ավագներին, այնուհետև յուրաքանչյուր թիմ իր համար անվանում ընտրեց, որից հետո թիմերն միմյանց ողջունեցին, և սկսեցինք խաղ-մրցույթը։ Միմյանց հետ իրենց պատմական գիտելիքներն էին չափում «Հաննիբալ», «Տիգրան Մեծ», «Սպարտա» և «Ալեքսանդր Մակեդոնացի» թիմերը։

Բոլոր թիմերը խաղին մասնակցում էին մեծ խանդավառությամբ, հետաքրքրությամբ և եռանդով։ Խաղը վարում էի ես՝ Լևոն Միրզոյանս, և խաղին ներկա էին «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» հասարակագետներ Վարդան Կարապետյանը, Աշոտ Տիգրանյանը և Արմեն Ոսկանյանը։ Խաղը դիտելու համար Միջին դպրոց էր եկել  նաև 6/4 դասարանի սովորող Լևոն Այվազյանի հայրը։

Խաղ-մրցույթն անցավ ընկերական ջերմ մթնոլորտում, և արդյունքում առաջին տեղը գրավեց «Սպարտա» թիմը 30 միավորով, իսկ երկրորդ տեղը՝ «Տիգրան Մեծ» թիմը 26 միավորով, իսկ երրորդ տեղը՝ «Հաննիբալը» 23 միավորով և չորրորդ տեղը՝ «Ալ․ Մակեդոնացի» թիմը 13 միավորով։

Սովորողների պատումները՝

Մանե Սարգսյան 6/2 դաս․

 

Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը։

Քննարկումը վարում էր «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, իսկ բանախոսներն էին՝ քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազելի Ղարիբյանը։ Բանախոսները խոսեցին Արևելագիտության ֆակուլտետի երկու շրջանավարտների՝ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի և դիվանագետ Արմեն Խարազյանի, նրանց կյանքի, գործունեության, թողած ժառանգության մասին։ Հավաքին ներկա էին դասախոսներ, պատգամավորներ, Արևելագիտական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, ուսանողներ, Տիգրան Հայրապետյանի ընկերներ, ինչպես նաև մենք՝ սեբաստացիներս, սովորող-դասավանդողների 30 հոգանոց խմբով։ Քննարկման վերջում հանդես եկանք նաև մենք՝ մեր խոսքով, երգով, հաց ու գինով։

Լուսանկարները՝ «Newmag» հրատարակչության ֆեյսբուքյան էջից՝

Տեսանյութը՝ Լևոն Միրզոյանի․

Ինչպիսի՞ն էր Արևելագիտության ֆակուլտետի սերունդը 1988-ին, ի՞նչ ժառանգություն են թողել Տիգրան Հայրապետյանը, Արմեն Խարազյանը և մյուս նվիրյալները՝ ձևավորելով քաղաքագիտական ու դիվանագիտական նոր մշակույթ: Այս հարցերին է անդրադառնում «Արմենիա» TV հեռուստաընկերությունը․․․


Կարող եք նաև ծանոթանալ Media max-ի անդրադարձին․․․

Հանդիպում Տիգրան Հայրապետյանի ընկերների հետ

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին նաև մենք՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» մի խումբ սովորողներ ու դասավանոդողներ։

Հայաստանի պատմության թանգարան

Ճամփորդություն դեպի «Հայաստանի պատմության թանգարան»

Այսօր՝ մարտի 21-ին, «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Միջին դպրոցի 14 սովորողների հետ այցելեցինք «Հայաստանի պատմության թանգարան»։ Զբոսավարը սկսեց սովորողներին ներկայացնել Հին քարի դարի երեք շրջափուլերը, նրան ծանոթացնել հին քարեդարյա գործիքների հետ, նրանց զբաղմունքը և գործունեությունը։

Սովորողները իմացան նաև կավի մշակման,կավից սպասքի և այլ կենցաղայի իրերի պատրաստման գաղտնիքները, ավելին, իրենց ձեռքերով շոշափեցին աշխարհի ամենահին կոշիկի նմանությամբ պատրաստված տրեխը, վերցրեցին վանակատից պատրաստված քարե գործիքներ։ Այնուհետև ներկայացրեց Արտաշեսյան արքաների հատած դրամները, այդ դարաշրջանից հայտնաբերված գործիքներն, արձանիկներն ու մշակույթի մյուս գտածոները։ Մյուս հարկերում տեսանք նաև հայկական զենքերի ու գորգերի ցուցադրություն։ 

Սովորողների գրառումներն մեր ճամփորդության մասին՝ 

Գեղամ Առաքելյան 6/2 դասարան

Հարություն Ավագյան 6/2 դասարան

Տիգրան Սահակով 6/1 դասարան

Գագիկ Մանուկյան 6/1 դասարան 

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․
ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:
2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները
/բլոգային աշխատանք/.
Էլ․ դասագիրք՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/results?search_query=%D5%B0%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A8
Պետական կառավարման կարգը

Ամփոփիչ ստուգման հարցաշար՝
7-րդ դասարան.
Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
Թեմա 13. Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը
Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը
-Ամփոփիչ ստուգման թերթիկի յուրաքանչյուր հարցին զուգահեռ սովորողը ներկայացնում է  ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը։

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Տարածքային հակամարտություններ»
ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը
բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը
գ/ Հակամարտության հետևանքները /Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 246-251/․
Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն/
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտություն

-Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=jCHTL1UZfYU

Առաջադրանք
1․
Կովկասյան Հանրապետությունների միջև ծագած տարածքային հակամարտություններում ի՞նչ դեր է խաղացել խորհրդային վարչաքաղաքական բաժանումները։

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝ Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․ ա/ Արաբական երկրները բ/ Թուրքիա գ/ Իրան /բանավոր, էջ 73-76/․ Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը ա/ Ճապոնիա բ/ Չինաստան գ/ Հնդկաստան /բանավոր, էջ 77-80/․

Առաջադրանք․ 1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։ 2․ Համեմատե՛ք Արևելքի երկրների արդիականացման գործընթացը /բլոգային աշխատանք/․ Այլ աղբյուրներ․

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու։ 

1․ Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները։

2․ Աքեմենյան տերությունը։ /դասագիրք էջ 19-23/

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=dU2kvM8f00A

Աքեմենյան Իրան

Առաջադրանքներ։

1․ Ներկայացրե՛ք Ասորեստանի նոր վերելքը։

2․ Ի՞նչ հարաբերություններ ունեին Կյուրոս Մեծն ու Տիգրան Երվանդյանը։

3․ Ներկայացրե՛ք Դարեհ 1-ինի կառավարման տարիները։

4․ Ի՞նչ պայմաններում կործանվեց Աքեմենյան Պարսկաստանը։