Հետազոտական աշխատանքներ

Հետազոտական աշխատանքների ընտրություն

Այսօր 10/2 դասարանի թվով 5 սովորողներին և 10/3 դասարանի մեկ սովորողի առաջարկեցի հետազոտական աշխատանքների թեմաներ, և սովորողների մի մասն իմ ուղղորդմամբ, մյուսներն իրենց առաջարկով ընտրեցին հետազոտական աշխատանքի թեմաներ։ Այժմ ստորև ներկայացնեմ սովորողների անուն, ազգանունները և նրանց ընտրած հետազոտական աշխատանքների թեմաները։

1․ Արսեն Գոմցյան – Հայ-իրանական հարաբերությունները 1992-2022 թթ․։

Դիտե՛ք YouTube-ում

2․ Մաքս Ավետիսյան – Համաճարակների պատմություն։

3․ Հայկ Ստեփանյան – Խաչակիրները և Կիլիկյան Հայաստանը։

4․ Արեգ Հակոբյան — Հելլենիստական Հայաստանի մշակույթը։

5․ Հրաչյա Դանիելյան —  Հին Հունաստանի դիցարանը։

6. Սամվել Նաջարյան — Ճապոնիայի արդիականացումը 1945-2005 թթ․;

7․ Ռաֆիկ Խոստեղյան — «Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մանակցությունը»։

Թեմաների ընտրությունն ավարտելուց հետո սովորողներին ներկայացրեցի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները և յուրաքանչյուր թեմային առնչվող գրականության ցանկ ու հոդվածներ տվեցի սովորողներին։ Նրանց հանձնարարեցի ուսումնասիրեն այդ նյութերը և մեր հաջորդ հանդիպումը նշանակեցի նոյեմբեր ամսվ վերջին հինգշաբթի օրը։