Սեպտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, էլեկտրոնային դասագիրք՝ էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Ամառային առաջադրանքների փաթեթ ծրագիրը չյուրացրած և հետազոտական աշխատանքը չպաշտպանած սովորողների համար

10-րդ դասարան, Հասարակագիտություն

Թեմա՝  «Բիզնես և բարոյականություն»

Առաջադրանք․

Արդյո՞ք բիզնեսն ու բարոյականությունը համատեղելի են։ Ըստ ձեզ որտե՞ղ են ավարտվում բիզնեսի շահերն, և որտեղի՞ց են սկսվում բարոյականության սահմանները։ Ինչպե՞ս պետք է գործադրվի բիզնեսն, որ այն կայուն զարգանա և միևնույն ժամանակ չանտեսի բարոյականության նորմերը։

Читать далее «Ամառային առաջադրանքների փաթեթ ծրագիրը չյուրացրած և հետազոտական աշխատանքը չպաշտպանած սովորողների համար»

Մայիսի 22-26

Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան աշխատանքների ամփոփում-գնահատում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց
գ/ Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան գնահատում․

Մայիսի 2-5

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
-Մայիսի 17-ի կլոր սեղանին ընդառաջ քննարկում ենք Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական պլանը, առաջարկները ներկայացնում կլոր սեղանին․

Առաջադրանք․
-Կարծիքները, առաջարկ-լրացումները ներկայացնե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 17-21

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 16. Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը.
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին /բանավոր, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 17. Պայքար պետականության պահպանման համար.
ա/ Սմբատ 1-ին
բ/ Աշոտ 2-րդ Երկաթ /բանավոր, էջ 160-163, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 164-167նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց թագավորության վերականգնման ներքին և արտաքին նախադրյալները։
2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Սմբատ 1-ինը երկրի կենտրոնացման ուղղությամբ:
3. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով /բլոգային աշխատանք/.

Ապրիլի 10-14

Պատրաստվե՛ք ներկայացնել

Թեմա՝

1․ Հռոմեական հանրապետության քաղաքական համակարգը։

2․ Հռոմը Միջերկրական ծովի ավազանի գերիշխող և Հռոոմեական կայսրությունը։

Առաջադրանք՝ 

  1. Ներկայացրե՛ք Հռոմեական հանրապետության պետական համակարգը։
  2. Ի՞նչ ընթացք ստացավ հռոմեա-սելևկյան պատերազմը։
  3. Ինչո՞ւ հանրապետությունը թուլացավ և ովքե՞ր էին առաջին ու երկրորդ եռապետերը:

Ապրիլի 3-7

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 3․ Արևմտյան քաղաքակրթությունները
ա/ Հին Հունաստան։ Հունական քաղաքակրթության սկիզբը
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը
գ/ Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում /բանավոր, էջ 24-32նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը։
2․ Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի  բարեփոխումները, դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/․

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու։ 

1․ Նոր Ասորեստանյան և Նոր Բաբելոնյան տերությունները։

2․ Աքեմենյան տերությունը։ /դասագիրք էջ 19-23/

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=dU2kvM8f00A

Աքեմենյան Իրան

Առաջադրանքներ։

1․ Ներկայացրե՛ք Ասորեստանի նոր վերելքը։

2․ Ի՞նչ հարաբերություններ ունեին Կյուրոս Մեծն ու Տիգրան Երվանդյանը։

3․ Ներկայացրե՛ք Դարեհ 1-ինի կառավարման տարիները։

4․ Ի՞նչ պայմաններում կործանվեց Աքեմենյան Պարսկաստանը։

Մարտի 13-17

Պատրաստվե՛ք ներկայացնել՝

1․ Արևելքի առաջին պետությունները։

2․ Քաղաքակրթության մյուս կենտրոնները։ / դասագիրք էջ 7-13/

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Աշխարհագրական գործոնը ի՞նչ ազդեցություն է ունեցել Եգիպտական քաղաքակրթության ձևավորման վրա։

2․ Ովքե՞ր էին շումերները և ի՞նչ պետություններ ստեղծեցին նրաք։

3․ Միջերկրական ծովի արևելքում ի՞նչ քաղաք պետություններ գոյություն ունեին։

4․ Ներկայացրե՛ք Հնդկաստանի հասարակության կաստայական կառուցվածքը։

Մարտի 6-10

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. «Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում»՝
ա/ Հելլենիստական դարաշրջանը և Հայաստանը
բ/ Գիրը, Պատմագրությունը, Գրականությունը
գ/ Ժողովրդական բանահյուսությունը և Թատրոնը
դ/ Արվեստը /բանավոր, էջ 94-107, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
2. Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: /բլոգային աշխատանք/.