Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Ջորջ Պոյան իր հոդվածի հենց սկզբում անդրադարձ է կատարում, որ դասավանդումը չպետք է դիտարկել որպես առանձին գիտություն, և դասավանդումը չպետք է կարգավորել գիտական փաստերով ու տեսություններով։ Նա հիմնավորում է, որ դասավանդման հիմնանպատակը պետք է լինի սովորողին մտածել սովորեցնելը, նրա մոտ մտածողական ընդունակությունների զարգացումը։ Պոյան իր հոդվածում խոսում է մաթեմատիկայի ուսուցչի վերաբերյալ, բայց ես կցանկանամ «Պատմության» ուսուցչի «անելիքներին» անդրադառնամ։

Читать далее «Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա»

Մայիսի 2-5

Պատրաստվե՛ք ներկայացնել՝

Հին հայկական մշակույթը 10-14 րդ դարերում։ / դասագիրք՝  133-145/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=0zXnlY2BQQ4&t=23s

Կատարե՛լ առաջադրանքները՝

  1. Միջնադարյան ի՞նչ հայտնի համալսարաններ գիտեք։
  2. Թվարկե՛ք 7 ազատ արվեստները։
  3. 10-14 -րդ դարերում ի՞նչ հայտնի հայ պատմագիրների գիտեք։
  4. Որո՞նք են միջնադարյան հայտնի վանական համալիրները։
  5. Թվարկե՛ք հայտնի հայ ճարտարապետներին, քանդակագործներին ու մանրանկարիչներին։

Մայիսի 2-5

Պատրաստվե՛ք ներկայացնել՝

Թեմա՝ Հին Հայաստանի բանակը և տնտեսությունը։/ դասագիրք էջ 135-139/

Հին Հայաստանի բնակչությունը և քաղաքները։ / դասագիրք էջ 143-147/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=JZI8p7mKfx4

Կատարե՛ք առաջադրանքները։

  1.  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։
  2.  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։
  3. Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։
  4. Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։
  5. Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։
  6.  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 

 

Ապրիլյան հաշվետվություն

Իրականացված աշխատանքներ

Ապրիլի 25-28

Պատրաստվե՛ք դասին։ 

Կիլիկյն հայկական պետությունը 13-14-րդ դարերում։/ դասագիրք 123-132/ 

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=N4xDS_sDjhI

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Կիլիկիայում ինչպե՞ս լուծվեց գահաժառանգության հարցը։

2․ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը։

3․ Ինչո՞ւ թուլացավ Կիլկիան և ե՞րբ կործանվեց հայկական թագավորությոնւնը։

4․ Ներկայացրե՛ք արքունի գործակալություններն ու դրանց գործառույթները։

Ապրիլի 25-28

Պատրասվե՛ք դասին՝

1․ Տրդատ 3-րդի գահակալությունը։

2․ Պետական կառավարման համակարգը։ /դասագիրք՝ էջ 128-135/

Կատարե՛լ առաջադրանքները՝

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Ապրիլի 25-28

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը /բանավոր, 8-րդ դասարանի դասագիրք, էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
բ/ Զինված պայքարը Սյունիքում /բանավոր, էջ 12-20նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1. Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ: Իսկ այսօ՞ր․․․Հիմնավորե՛ք պատասխանը։
2. Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից
/բլոգային աշխատանք/․
Աղբյուր՝ Հայոց պատմություն-8-րդ դասարան.

Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 18-րդ հավաք. մայիսի 2-26

Մայիսյան հավաքի ծրագիր․ բովանդակային ուղղություններ
Մայիսյան հավաքի ամփոփմանը ներկայացվող պահանջներ

Հիմնական անելիքներ