«Մուտքի ճամբարի» հաշվետվություն

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (1-ին օր)

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (2-րդ օր)

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (3-րդ օր)

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (4-րդ օր)

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (4-րդ օր)

Հոկտեմբերի 27-ին՝ «Մուտքի ճամբարի» երրորդ օրը ժամը 09։10 -ին սկսեցինք Արևելյան դպրոցում պարտիզապուրակային աշխատանքով ու միջավայրի խնամքով։

10։00-11։00՝ Լուսինե Փաշայանը ծանոթացրեց հեղինակային կրթական ծրագրի դասավանդողին վերաբերող կարգերի, մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի, աշխատաժամանակի կառուցվածքի, աշխատողների բացակայությունների, նրանց փոխարինման կազմակերպման կարգերի հետ։

Читать далее ««Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (4-րդ օր)»

Ջոն Թեյլոր Գատոյի հայացքների վերլուծություն

Ջոն Թեյլոր Գատոն, խոսելով ինքն իր մասին, իր կյանքն ու գործունեությունը պայմանականորեն բաժանում է երկու մասի` երկու իրար հակոտնյա, բոլորովին տարբերվող «աշխարհների»։

Առաջին «աշխարհը» դա Նյու-Յորքից հեռու գտնվող իր հայրենի փոքրիկ, արդյունաբերական նշանակության քաղաքի` Մոնոնգաելայի նկարագրությունն է, այդ քաղաքում ապրող բնակիչների թեպետև ծանր, բայց արժանապատիվ կենցաղային կյանքի, նրանց բարոյական բարձր արժեքների արժևորումն է, որտեղ էլ ձևավորվել է Գատոյի աշխարհայացքը։ Հեղինակը մեծ հիացմունքով է խոսում իր մանկության ու պատանեկության տարիների մասին, թեպետև մարդիկ այդ տարիներին ապրում էին աղքատիկ կյանքով, բայց իրար հետ շփվում էին, միմյանցով էին հետաքրքրվում և չէին հետաքրքրվում վերացական «համաշխարհային» թեմաներով։ Այսպիսով, մարդն իր բնական էության հետ համերաշխ է ապրում՝ առանց արհեսատական որևէ կապանքների։

Читать далее «Ջոն Թեյլոր Գատոյի հայացքների վերլուծություն»

Մտորումներ Ջոն Թեյլոր Գատոյի «Դպրոցական փակուղի» հոդվածի շուրջ։

«Տարվա ուսուցիչը եղած ուսուցիչներից լավագույնը չէ․
Լավագույնները համեստ են, նրանց դժվար է հայտնաբերելը: Ես միայն մեկն եմ մարդկանց մեծ խմբի այն ներկայացուցիչներից, որ իրենց կյանքն ուրախությամբ նվիրում են երեխաներին ծառայելուն: Այդ պարգևը հավասարապես նաև նրանց է պատկանում»։

Читать далее «Մտորումներ Ջոն Թեյլոր Գատոյի «Դպրոցական փակուղի» հոդվածի շուրջ։»

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (2-րդ օր)

09:00 — Առավոտյան «Մուտքի ճամբարը» համակարգող Արմինե Մովսիսյանի հետ միասին ամփոփեցինք անցած օրվա մեր գործունեությունը և քննարկեցինք այսօրվա ծրագիրը։

09:20 — 10:00 — Մայր դպրոցի բակում պարտիզապուրակային աշխատանքներ կատարեցինք ու միջավայրը մաքրեցինք ծառերի տերևներից։

10:00-11:00 — Մանկավարժական ակումբում Մարիետ Սիմոնյանի հետ կենտրոնականի ընթերցասրահում քննարկեցինք Բորիս Բիմ-Բադի «Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածը և կարդացինք դրա շուրջ գրած մեր դիտարկումները, կարծիքներն ու տեսակետները։

Читать далее ««Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (2-րդ օր)»

Մտորումներ Բորիս Բիմ-Բադի «Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածի շուրջ։

Բորիս Բիմ-Բադը, խոսելով իր ժամանակակի դպրոցական կրթության մասին, շատ հետաքրքիր ու լուրջ հարցադրումներ, հիմնավորումներ է կատարում իր հոդվածի մեջ։ Նա պնդում է, որ դպրոցում աշակերտներին սովորեցնում են զուտ միայն տեղեկատվական գիտելիքներ, պատրաստի դասերն սերտելու և դասագրքերում գրված պատասխաններ։ Սովորողներին դպրոցներում նախապատրաստում են այնպիսի կյանքի, որն գոյություն չունի․ ուստի դպրոցն ավարտելուց հետո դպրոցականը, չունենալով ստեղծագործական ու վերլուծական կարողություններ, հայտնվում է անօգնական ու անճար իրավիճակի մեջ, որից դուրս գալու ելքերն շատ հաճախ իր՝ այդ պահին չհասուանացած մտածելակերպի համար անհնարին է թվում։ Ու հենց այդ իրավիճակը հաղթահարելով է դպրոցականը իրական կյանքից գիտելիքներ ստանում, մեծ փորձ է ձեռք բերում՝ ապագա մարտահրավերներն հաղթահարելու համար։

Читать далее «Մտորումներ Բորիս Բիմ-Բադի «Ինչո՞ւ և ի՞նչ ենք սովորեցնում դպրոցում» հոդվածի շուրջ։»

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (1-ին օր)

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում առավոտյան ժամը 9-ին մեկնարկեց «Մուտքի ճամբարը»։ Ճամբարը  համակարգող Արմինե Մովսիսյանի հետ ծանոթացանք, նա ներկայացրեց «Մուտքի ճամբարի» ծրագրի բովանդակությունն ու փուլերն։ 

Читать далее ««Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար (1-ին օր)«

«ՊԱՏԱՆԻ ԻՐԱՆԱԳԵՏ» ԱԿՈւՄԲ

«ՊԱՏԱՆԻ ԻՐԱՆԱԳԵՏ» ակումբը սկսում է սովորողների հավաքագրման գործընթացը և կգործի ինչպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում, այնպես էլ առցանց՝ Teams հարթակում։

Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է ճամփորդությամբ ուսուցում, և սեբաստացի սովորողներն ու դասավանդողները ճամփորդներ են, կարևոր ենք համարում ինչպես Հայաստանի պարսկերեն ուսումնասիրող դպրոցների հետ համագործակցությունը և փոխադարձ այցելությունները, այնպես էլ ճամփորդությունները մեր հարևան երկիր Իրան՝ վերջինիս մշակույթը, պատմությունը, աշխարհագրությունն ու ժողովուրդներին ավելի մոտիկից ծանոթանալու և ուսումնասիրելու համար։

Ի՞նչ նպատակ ունի «ՊԱՏԱՆԻ  ԻՐԱՆԱԳԵՏ» ակումբի հիմնադրումը։

Читать далее ««ՊԱՏԱՆԻ ԻՐԱՆԱԳԵՏ» ԱԿՈւՄԲ»