Հոկտեմբերի 2-6

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4․ Արարատյան թագավորություն․
ա/ Վանի թագավորության կազմավորումն ու հզորացումը
բ/ Վանի տերությունը Սարդուրի 2-րդի և նրա հաջորդների օրոք
գ/ Թագավորության անկումը
դ/ Թագավորության տնտեսությունը, պետական կարգը և բանակը /բանավոր, էջ 34-45/
Լրացուցիչ նյութ՝ 
Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝
Գլուխ 2, կետ 1, էջ 25-27-Արատտա
Գլուխ 2, կետ 3, էջ 31-41-Արարատյան թագավորություն․

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
2․ Վերհանե՛ք Վանի թագավորության անկման պատճառները /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 2-6

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի գահակալներից և թագուհիներից մեկի գործունեությունը։
2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Հայոց պատմության շտեմարան, Ա ՄԱՍ

«Հայոց պատմություն»-10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Հոկտեմբերի 2-6

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 4.
 19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական պատերազմները․
ա/ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմը
բ/ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմը /բանավոր, էջ 27-31, նաև  այլ  աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը, փորձե՛ք գնահատել դրանք։
2․ «Արևելահայության և արևմտահայության վերաբնակեցումը Արևելյան Հայաստանում» ենթաթեմայի շրջանակում ներկայացրե՛ք ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 2-6

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ /ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. Հայաստանի առաջին հանրապետությունը․
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /բանավոր, 9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13/
Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի հանդիպումը Խալիլ Փաշայի հետ Երևանում․1918թ․, օգոստոս
-Արամ Մանուկյան․«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»
-Արամ Մանուկյան․Մեդիագրադարան

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 25-29

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 3. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի ճակատամարտը /բանավոր, դասագիրք՝ էջ 146-152/․
Լրացուցիչ նյութեր՝
1․ «1918թ․ Մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում»
2․ «1918թ․ Մայիսյան գոյապայքարի պատմության նոր էջ»

Առաջադրանք
1․ Ո՞ր ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Նշե՛ք պատճառներ:
2․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
3․ Ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակիցներ
բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
գ/ Իմ պապերը՝ Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներ
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու.

Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /բանավոր, էլեկտրոնային դասագիրք՝ էջ 7-11, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Ընտրե՛ք Մեծ Հայքի նահանգներից մեկը և, օգտվելով տարբեր աղբյուրներից, պատրաստե՛ք նյութ տվյալ նահանգի մասին:
2. Պատմության ի՞նչ աղբյուրներ գիտեք: Ներկայացրե՛ք բլոգում /բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն», 10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1․ Առաջին համաշխարհային պատերազմ․
ա․ Պատճառներ, հիմնական իրադարձություններ
բ․ Ավարտ, հետևանքներ
գ․ Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին Աշխարհամարտի տարիներին /բանավոր, էլեկտրոնային դասագիրք 1՝ էջ 112-120դասագիրք 2՝ էջ 154-160նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 25-29

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ /ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին.
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էջ 20-26/.
Լրացուցիչ նյութեր՝
«Որոգայթ փառաց»
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ազատագրական ծրագրերը մինյանց  հետ: Ու՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուսումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները, որոնք արդիական են նաև այսօր /բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 25-29

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ /ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 3. Հայոց ծագումնաբանությունը․
ա/ Հայոց ծագումնաբանության հարցը
բ/ Հայաստանի և հայերի մասին հնագույն գրավոր հիշատակությունները
գ/ Վաղ պետական կազմավորումները /բանավոր, էջ 21-33, նաև այլ աղբյուրներ/
Լրացուցիչ նյութեր՝
-Գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ
-Հրաչիկ Սիմոնյան, «Հայոց պատմություն»՝ Բաժին 1, Գլուխ առաջին, էջ 17-24․

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք հայերի ծագման մասին հիմնական ավանդազրույցները։
2. «Հայոց ծագումնաբանությունը» թեմայի շրջանակում ներկայացրե՛ք նաև ձեր գերդաստանի ծագումը՝ իրականացնելով «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը
/բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 25-29

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9․ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /էջ 117-124/
Թեմա 10․ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին /էջ 125-137/
Թեմա 11․ Հայկական պետականության նախարարական շրջանը /էջ 138 159/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայաստանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։
2․ Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը
/բլոգային աշխատանք/.