Ամառային առաջադրանքների փաթեթ ծրագիրը չյուրացրած և հետազոտական աշխատանքը չպաշտպանած սովորողների համար

10-րդ դասարան, Հասարակագիտություն

Թեմա՝  «Բիզնես և բարոյականություն»

Առաջադրանք․

Արդյո՞ք բիզնեսն ու բարոյականությունը համատեղելի են։ Ըստ ձեզ որտե՞ղ են ավարտվում բիզնեսի շահերն, և որտեղի՞ց են սկսվում բարոյականության սահմանները։ Ինչպե՞ս պետք է գործադրվի բիզնեսն, որ այն կայուն զարգանա և միևնույն ժամանակ չանտեսի բարոյականության նորմերը։

Читать далее «Ամառային առաջադրանքների փաթեթ ծրագիրը չյուրացրած և հետազոտական աշխատանքը չպաշտպանած սովորողների համար»

Պատմություն / 12-րդ դասարան /

12-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 4 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝ Читать далее «Պատմություն / 12-րդ դասարան /»

Պատմություն / 11-րդ դասարան /

11-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

Читать далее «Պատմություն / 11-րդ դասարան /»

Պատմություն / 10-րդ դասարան /

10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ

Ընդհանուր բնութագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝ Читать далее «Պատմություն / 10-րդ դասարան /»

Պատմություն / 9-րդ դասարան /

9-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր Շաբաթական՝ 2 դասաժամ, տարեկան՝ 68 դասաժամ Ընդհանուր բնութագիր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝
  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • ուսուցչի հեղինակային մոտեցումը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները
Читать далее «Պատմություն / 9-րդ դասարան /»

2022-2023 ուստարվա ուսումնական գործունեության ամփոփում

Ավարտվում է առաջին ուսումնական տարի՝ 2022-2023 ուստարին, որ աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Իմ գործունեությունը կրթահամալիրում սկսվեց  2022 թ․ սեպտեմբերի վերջից «Մուտքի ճամբարով»։ Ուսումնական տարին իմ համար մեծ ոգևորությամբ ու եռանդով սկսվեց նոյեմբերի 1-ից։ Ամբողջ տարի և՛ Միջին դպրոցում, և՛ Ավագ դպրոցում սովորողների հետ աշխատել եմ մեծ հետաքրքրությամբ ու աշխատասիրությամբ, հատկապես, որ իրականացրել եմ իմ հեղինակային կրթական ծրագիրը։ Читать далее «2022-2023 ուստարվա ուսումնական գործունեության ամփոփում»

Ավագ դպրոցի սովորողներին առաջարկվող հետազոտական աշխատանքների թեմաներ․2023-2024 ուստարի

Հասարակագիտական առարկաներից սովորողներին առաջարկվող թեմաներ՝

1. <<Հայկական մշակութային ժառանգությունը Իրանում>>
2. <<Հայկական պետականության վերականգնման ծրագրերի կերպափոխումները 17-19-րդ դարերում>>
3. «Զրադաշտականությունը որպես դուալիստական կրոն»
4. <<Հայ-իրանական հարաբերությունները 1992-2022 թթ>>։(Հետազոտական աշխատանքի շարունակություն)
5. <<Հայ վաճառականությունը 17-18-րդ դդ.>>
6. Սովորողի առաջարկությամբ

Հունիսյան հաշվետվություն․ մայիսի 29-հունիսի 30․2023

Իրականացված աշխատանքներ՝

Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում

Հունիսի 20-22-ը Ավագ դպրոցի ճամբարականները «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար» նախագծով Արատեսում էին։ Ճամբարային երեք օրերին ճամբարականների հետ միասին մի շարք հետաքրքիր և օգտական ուսումնական աշխատանքներ իրականացրինք՝ քայլարշավ դեպի Ցաղաց քար, խոտհունձի, խոտահավաքի և ծառերի ջրման աշխատանքներ, քայլք Արատեսի ձորակով դեպի գետ և ժայռի աղբյուր, բարբառային զրույցներ, հասարակագիտական քննարկում, հրաձգության պարապմունք, ճամբարականները՝ խոհանոցում, ժամանցային-ինտելեկտուալ խաղեր, այլ․․․բավական հետաքրքիր ճամբար ստացվեց։

Читать далее «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում»

Հետազոտական աշխատանքների տարեկան հաշվետվություն

  1. Հետազոտական աշխատանք
    Մարտի 17-ին հաջող կերպով իրենց հետազոտական աշխատանքներն պաշտպանեցին 10/3 դասարանից  Սամվել Նաջարյանը  — Ճապոնիայի արդիականացումը 1945-2005 ու 10/2դասարանից Արեգ Հակոբյանը — Հելլենիստական Հայաստանի մշակույթը թեմաներով։ 
  2. Ապրիլի 18-ին հետազոտական աշխատանքներ իրականացնող սովորողների հետ տարվող շարունակական աշխատանքների իրականացում և պաշտպանություն / 10/2 դասարանի 2 սովորող՝ Արսեն Գոմցյան և Մաքս Ավետիսյան /
  3. 10/3 դասարանի Հրաչյա Դանիելյանը և  10/5 դասարանի Ռաֆիկ Խոստեղյանը և Սաթինե Տեր-Պետրոսյանը իմ օգնությամբ ու ցուցումներով գրել են հետազոտական աշխատանքներ, բայց չեն պաշտպանել, քանի որ իմ գնահատմամբ դրանք պաշտպանության արժանի աշխատանքներ չէին։
  4. 10/3 դասարանից Հայկ Ստեփանյանը հետազոտական աշխատանք չի կատարել։