Հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

Նոյեմբերի 21-ին Սեբաստացու օրերի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ «Իրանի արտաքին քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում» թեմայով ուսումնական պարապմունք-քննարկում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։ Читать далее «Հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ»

Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

Սեբաստացու օրերի շրջանակում հասարակագիտական լաբորատորիան նախաձեռնել է ուսումնական բաց պարապմունք-քննարկում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։ Читать далее «Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ»

Մասնակցություն «ԱՊՐԻ ֆորումին»

2023 թ․ հոկտեմբերի 25-27 -ին Արմենիա Մարիոտ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ԱՊՐԻ ֆորում, որը  Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի տարեկան հավաքն էր։

Читать далее «Մասնակցություն «ԱՊՐԻ ֆորումին»»

Հոկտեմբերի 2-6

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ /ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ/

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4. Հայաստանի առաջին հանրապետությունը․
ա/ ՀՀ հռչակումը
բ/ Բաթումի պայմանագիրը
գ/ Իշխանության մարմինների ձևավորումը /բանավոր, 9-րդ դասարան, Հայոց պատմություն, էջ 6-13/
Դասագիրք, 9-րդ դասարան, Հայոց պատմություն․
Լրացուցիչ նյութեր՝
Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի հանդիպումը Խալիլ Փաշայի հետ Երևանում․1918թ․, օգոստոս
-Արամ Մանուկյան․«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»
-Արամ Մանուկյան․Մեդիագրադարան

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք Հայաստանի առաջին հանրապետության պետական կարգը, իշխանության մարմինները՝ համեմատելով այն ներկայիս ՀՀ պետական կարգի և իշխանության մարմինների հետ: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում դրանց միջև:
2. Ներկայացրե՛ք Հայկական անկախ պետականության ստեղծման պատմական նշանակությունը՝ կապելով մերօրյա իրականության հետ /բլոգային աշխատանք/.

Ամառային մանկավարժական ճամբար․հունիսի 12-30․2023

Մանկավարժության կենտրոնի աշխատակարգ
Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույց
Ավագ դպրոցի աշխատակարգ

Հունիսի 12-16

Читать далее «Ամառային մանկավարժական ճամբար․հունիսի 12-30․2023»

Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը։

Քննարկումը վարում էր «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, իսկ բանախոսներն էին՝ քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազելի Ղարիբյանը։ Բանախոսները խոսեցին Արևելագիտության ֆակուլտետի երկու շրջանավարտների՝ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի և դիվանագետ Արմեն Խարազյանի, նրանց կյանքի, գործունեության, թողած ժառանգության մասին։ Հավաքին ներկա էին դասախոսներ, պատգամավորներ, Արևելագիտական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, ուսանողներ, Տիգրան Հայրապետյանի ընկերներ, ինչպես նաև մենք՝ սեբաստացիներս, սովորող-դասավանդողների 30 հոգանոց խմբով։ Քննարկման վերջում հանդես եկանք նաև մենք՝ մեր խոսքով, երգով, հաց ու գինով։

Լուսանկարները՝ «Newmag» հրատարակչության ֆեյսբուքյան էջից՝

Տեսանյութը՝ Լևոն Միրզոյանի․

Ինչպիսի՞ն էր Արևելագիտության ֆակուլտետի սերունդը 1988-ին, ի՞նչ ժառանգություն են թողել Տիգրան Հայրապետյանը, Արմեն Խարազյանը և մյուս նվիրյալները՝ ձևավորելով քաղաքագիտական ու դիվանագիտական նոր մշակույթ: Այս հարցերին է անդրադառնում «Արմենիա» TV հեռուստաընկերությունը․․․


Կարող եք նաև ծանոթանալ Media max-ի անդրադարձին․․․

Հանդիպում Տիգրան Հայրապետյանի ընկերների հետ

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին նաև մենք՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» մի խումբ սովորողներ ու դասավանոդողներ։

Մարտի 20-24

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Տարածքային հակամարտություններ»
ա/ Տարածքային հակամարտությունների տեսակները և բնույթը
բ/ Տարածքային հակամարտությունների փուլերը
գ/ Հակամարտության հետևանքները /Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․/էջ 246-251/․
Տարածքային հակամարտությունների օրինակներ՝
Վրաց-աբխազական հակամարտություն/
Վրաց-հարավօսեթական հակամարտություն
Արցախյան հակամարտություն

-Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=jCHTL1UZfYU

Առաջադրանք
1․
Կովկասյան Հանրապետությունների միջև ծագած տարածքային հակամարտություններում ի՞նչ դեր է խաղացել խորհրդային վարչաքաղաքական բաժանումները։