Ապրիլի 29-մայիսի 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ Լրացուցիչ նյութ/․
Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․
ա/ Սարդարապատի ճակատամարտը
բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը
գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 148-152, նաև այլ աղբյուրներ/
Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․
ա/ Կրթություն
բ/ Գիտություն  /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 154-159, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։
4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 29-մայիսի 3

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում
ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Կատարե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 29-30

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 217-225, նաև այլ աղբյուր՝ էջ 9-31/․

Առաջադրանք․
1․Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 29-մայիսի 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Կիլիկյան Հայաստանը․
ա/ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում
բ/ Հայոց թագավորության վերականգնումը
գ/ Կիլիկյան հայկական թագավորությունը 13-14-րդ դարերում
դ/ Կիլիկյան Հայաստանի պետական կարգը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 174-190, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք Լևոն 2-րդի քայլերը՝ արքայական թագ ձեռք բերելու ուղղությամբ։
2․ Քաղաքական ի՞նչ փոփոխություններ կատարվեցին Մերձավոր Արևելքում 13-րդ դարի կեսերին։ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը։
3․ Համառոտ նկարագրե՛ք Կիլիկյան Հայաստանի պետական կարգը
/բլոգային աշխատանք/․

Ապրիլ ամսվա հաշվետվություն

 Լիլիթ Մինասյանի  հետազոտական աշխատանքի գրախոսություն

Սաթենիկ Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքի գրախոսություն

Նարե Ղազարյանի հետազոտական աշխատանքի գրախոսություն

Մատյաններ

Հետազոտական աշխատանքներ

Ապրիլի 15-19

Թեմա՝ Ամուսնություն

1․ Ամուսնության հատկանիշները

2․ Ամուսնության կնքման պայմանները

3․ Ամուսնության դադարումը

Առաջադրանք՝

1․ Ի՞նչ եք հասկանում ընտանեկան իրավունք ասելով։

2․ Ե՞րբ է ամուսնալուծությունը կատարվում դատական կարգով։

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 213-225, նաև այլ աղբյուր՝ էջ 9-31/․

Առաջադրանք․
1․ Պատճառահետևանքային կապի վերհանում․վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 9՝ «Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը».
ա/ Հայաստանի անկախության վերականգնումը և ամրապնդումը
բ/ Բագրատունյաց Հայաստանի վերելքը
գ/ Պետական կառավարման համակարգը
դ/ Թագավորության մասնատումն ու անկումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 152-167, նաև այլ աբյուրներ/.

Առաջադրանք․
-Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ ստորև թվարկված արքաներից մեկի մասին՝ նկարագրելով տվյալ արքայի գործունեությունը․

ա/ Աշոտ 1-ին
բ/ Սմբատ 1-ին
գ/ Աշոտ 2-րդ Երկաթ
դ/ Աշոտ 3-րդ Ողորմած
ե/ Գագիկ 1-ին /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը
ա/ 1826-28թթ․ ռուս-պարսկական պատերազմը
բ/ Թուրքմենչայի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 31-34, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 24. 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
ա/ 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը
բ/ Ադրիանապոլսի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 39-42, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հիմնական ժամանակագրությունը։
2․ Ընտանիքում զրուցե՛լ ծնողների հետ և պարզե՛լ՝ ձեր նախնիները Արևելյան Հայաստան եկել են Պարսկահայքի՞ց, թե՞ Արևմտյան Հայաստանից։ Աշխատանքը ներկայացնե՛լ բլոգում տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի տեսքով /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 15․ Քաղաքացիական հասարակություն։ Հասարակական կազմակերպություններ․
ա/ «Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։
բ/ Հասարակական կազմակերպություն /էլ․ դասագիրք, էջ 77-81/․
Լրացուցիչ նյութ՝
Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը

Առաջադրանք
1․ Բնութագրե՛ք «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։
2․ Ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ քաղաքացիական հասարակության ձևավորման համար /բլոգային աշխատանք/․