Հետազոտական աշխատանքներ իրականացնող սովորողների ղեկավարման պլան․2023-2024 ուստարի

Հետազոտական աշխատանք գրելու կարգ
Հետազոտական աշխատանքի թեմաներ

1. Իմ ղեկավարությունն ընտրած սովորողները և նրանց թեմաները՝

Ավագ դպրոցի սովորողներին առաջարկվող հետազոտական աշխատանքների թեմաներ․2023-2024 ուստարի

Հասարակագիտական առարկաներից սովորողներին առաջարկվող թեմաներ՝

1. <<Հայկական մշակութային ժառանգությունը Իրանում>>
2. <<Հայկական պետականության վերականգնման ծրագրերի կերպափոխումները 17-19-րդ դարերում>>
3. «Զրադաշտականությունը որպես դուալիստական կրոն»
4. <<Հայ-իրանական հարաբերությունները 1992-2022 թթ>>։(Հետազոտական աշխատանքի շարունակություն)
5. <<Հայ վաճառականությունը 17-18-րդ դդ.>>
6. Սովորողի առաջարկությամբ

Հետազոտական աշխատանքների տարեկան հաշվետվություն

  1. Հետազոտական աշխատանք
    Մարտի 17-ին հաջող կերպով իրենց հետազոտական աշխատանքներն պաշտպանեցին 10/3 դասարանից  Սամվել Նաջարյանը  — Ճապոնիայի արդիականացումը 1945-2005 ու 10/2դասարանից Արեգ Հակոբյանը — Հելլենիստական Հայաստանի մշակույթը թեմաներով։ 
  2. Ապրիլի 18-ին հետազոտական աշխատանքներ իրականացնող սովորողների հետ տարվող շարունակական աշխատանքների իրականացում և պաշտպանություն / 10/2 դասարանի 2 սովորող՝ Արսեն Գոմցյան և Մաքս Ավետիսյան /
  3. 10/3 դասարանի Հրաչյա Դանիելյանը և  10/5 դասարանի Ռաֆիկ Խոստեղյանը և Սաթինե Տեր-Պետրոսյանը իմ օգնությամբ ու ցուցումներով գրել են հետազոտական աշխատանքներ, բայց չեն պաշտպանել, քանի որ իմ գնահատմամբ դրանք պաշտպանության արժանի աշխատանքներ չէին։
  4. 10/3 դասարանից Հայկ Ստեփանյանը հետազոտական աշխատանք չի կատարել։

Հետազոտական աշխատանքներ

Հետազոտական աշխատանքների ընտրություն

Այսօր 10/2 դասարանի թվով 5 սովորողներին և 10/3 դասարանի մեկ սովորողի առաջարկեցի հետազոտական աշխատանքների թեմաներ, և սովորողների մի մասն իմ ուղղորդմամբ, մյուսներն իրենց առաջարկով ընտրեցին հետազոտական աշխատանքի թեմաներ։ Այժմ ստորև ներկայացնեմ սովորողների անուն, ազգանունները և նրանց ընտրած հետազոտական աշխատանքների թեմաները։

1․ Արսեն Գոմցյան – Հայ-իրանական հարաբերությունները 1992-2022 թթ․։

Դիտե՛ք YouTube-ում

2․ Մաքս Ավետիսյան – Համաճարակների պատմություն։

3․ Հայկ Ստեփանյան – Խաչակիրները և Կիլիկյան Հայաստանը։

4․ Արեգ Հակոբյան — Հելլենիստական Հայաստանի մշակույթը։

5․ Հրաչյա Դանիելյան —  Հին Հունաստանի դիցարանը։

6. Սամվել Նաջարյան — Ճապոնիայի արդիականացումը 1945-2005 թթ․;

7․ Ռաֆիկ Խոստեղյան — «Երկրորդ համաշխարհային պատերազմին հայերի մանակցությունը»։

Թեմաների ընտրությունն ավարտելուց հետո սովորողներին ներկայացրեցի հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջները և յուրաքանչյուր թեմային առնչվող գրականության ցանկ ու հոդվածներ տվեցի սովորողներին։ Նրանց հանձնարարեցի ուսումնասիրեն այդ նյութերը և մեր հաջորդ հանդիպումը նշանակեցի նոյեմբեր ամսվ վերջին հինգշաբթի օրը։