Ես ու կրթահամալիրը

Ինքնաներկայացում

Ես Լևոն Միրզոյանն եմ։ Ծնվել 1987 թ․ Մեղրի քաղաքում և սովորել եմ Մեղրիի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։

2005-2009 թթ․ սովորել եմ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի բակալավրիատում, որն ավարտելուց հետո ստացել եմ պատմաբանի ու մանկավարժի որակավորում։ 

2009-2011 թթ․ սովորել եմ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի «Համաշխարհային պատմության ամբիոնում», որն ավարտել եմ գերազանցությամբ՝ ստանալով «Պատմության մագիստրոսի» որակավորում։

2011-2013 թթ․ ծառայել եմ ՀՀ ԶՈւ -ում։

2013-2015 թթ․ և 2017-2021 թթ․ աշխատել եմ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դդպրոցում։ Դպրոցում աշխատելու տարիներին զուգահեռ կատարելագործել եմ պարսից լեզվի իմացությունս և Մեղրի ու Ագարակ քաղաքներում 2017 թ․ հիմնել եմ «Պարսկերենի ուսուցման կենտրոններ»։ 

2018 թվականից ինքս կազմակերպել եմ ճանապարհորդություններ և տուրեր դեպի Իրան, մշտապես նպաստել եմ հայ-իրանական բարեկամական կապերի ամրապնդմանը։

Սիրում եմ ճանապարհորդելը, լեռնագնացությունը և լավ գրքեր կարդալը։

Ինչո՞ւ եմ որոշել դասավանդել։

Տարիների կուտակած գիտելիքներս ու փորձս ցանկություն ունեմ փոխանցելու նոր սերնդին՝  ավելի բանիմաց, ավելի համերաշխ ու հեռատես հասարակություն կառուցելու համար։ Դասավանդողի աշխատանքը ինձ հոգեհարազատ է և այս գործի մեջ ես ինձ շատ լավ եմ զգում։

Ինչո՞ւ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես դասավանդող ես, հանձինս ինձ, տեսնում եմ ինքնադրսևորման ու ինքնազարգացման լայն հնարավորություններ։

Կրթահամալիրի առանձնահատկությունները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ի տարբերություն հանրակրթական դպրոցների ունի դասավանդման ավելի ժամանկակակից մեթոդներ, այստեղ սովորողների համար կան մասնագիտացման մեծ հնարավորություններ, բազմազան կրթական հոսքեր ու ակումբներ։ Կրթահամալիրը սովորողներին ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ է տալիս և ապահովում է դասավանդող-սովորող կենդանի կապը բլոգերի միջոցով։ Դասավանդողի յուրաքանչյուր իրատեսական նախաձեռնություն խրախուսվում է և վարձատրվում կրթահամալիրի կողմից։

Оставьте комментарий