Երկօրյա ճամփորդություն Իրան

Օր՝  մարտի  29
Մեկնումը Մեղրիից՝  ժամը 07։00
Վերադարձը Մեղրի՝ ժամը մինչև 21։00
Վայր՝ Իրանի Իսլամական Հանրապետություն

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան …

Երթուղին՝
Մեկնում՝
  Մեղրի-Նուրդուզ մաքսակետ-Ջուղա-Խոյ-Սալմաստ-Ուրմիա


Վերադարձ՝  Ուրմիա-Թավրիզ-Ջուղա-Նուրդուզ-Մեղրի

Նպատակ՝

Դեպի Իրան ճամփորդության կարևորագույն նպատակներից է ճանաչել ու տեսնել մեր հարավային հարևան Իրանը, նրա տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, բազմադարյա պարսկական հարուստ մշակույթը, ձեռք բերել համագործակցության պայմանավորվածություններ Թավրիզի և Ուրմիայի հայկական դպրոցների, հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ։ Իրան այցելությունը սովորողների մոտ կառաջացնի հետաքրքրություն Հայաստանի հնագույն հարևանի պատմության, լեզվի, գրականության, արվեստի ու մշակույթի նկատմամբ։

Առաջին օր

  1. Մեղրի և Նուրդուզ մաքսակետեր
  2. Քորդաշթի ամրոց ու բաղնիք
  3. Խոջա Նազարի Քարավանատուն
  4. Հովվի եկեղեցի
  5. Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցի
  6. Դարաշամբ հայկական գյուղ
  7. Խոյ. Սուրբ Սարգիս եկեղեցի
  8. Սալմաստ, Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր,
  9. Սասանյան ժայռաքանդակ
  10. գիշերակացը Ուրմիա քաղաքի մոտ գտնվող հայկական Գյարդաբադ գյուղում։            

Читать далее «Երկօրյա ճամփորդություն Իրան»

«Իրանական կինոն» նախագիծը

Հունվարի 25-26-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվելու է Հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում։ Որի շրջանակներում կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանում կիրականացվի «Իրանական կինոն» նախագծային աշխատանքների քննարկում՝

Օր՝ հունվար 25
Ժամ՝ 12։50-13։30
Վայր՝ 
Ավագ դպրոց վարժարան, 3/2 կաբինետ
Մասնակիցներ՝ 
Հետազոտակ վարժարանի ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր և այլ հետաքրքրված անձինք
Համակարգող՝
 Լևոն Միրզոյան, Հրայր Խաչատրյան

Համագործակցող գործընկեր՝ Հասմիկ Ղազարյան

Развод Надера и Симин — Википедия                         Смотреть фильм Вкус вишни онлайн бесплатно в хорошем качестве

Նախաբան՝ 

«Իրանական կինոն» նախագիծը ես ու իմ գործընկեր, մշակութաբան և հասարակագետ Հրայր Խաչատրյանը  որոշել ենք իրականացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ 2024  Հունվարյան ձմեռային ճամբարի ընթացքում։ Հաջողությունների դեպքում նախատեսում ենք մյուս ուսումնական շրջաններում էլ դարձնել շարունակական։

Նպատակը՝ 

Իրանական կինոյի միջոցով բարձրաձայնել համամարդկային խնդիրներ և ցույց տալ, որ ոչ միայն արևմտյան կինոարտադրությունը, այլ նաև իրանականը ևս կարող է որակյալ կինոպրոդուկտ ստանալ։ Կինոյի միջոցով մեր սովորողներին ծանոթացնել իրանական հասարակության ամենօրյա կյանքի, հասարակական տարբեր շերտերի ապրումների հետ

 Խնդիրները՝  Բարձրաձայնել կինոռեժիսոր մտավորականների գործունեությամբ իրանական իրականության, սոցիալ-կենցաղային, մշակութային համապատկերը իրենց դիտանկյունից։

Ակնկալվող արդյունքը՝  Ծանոթանալ, ուսումնասիրել, վերաիմաստավորել հարևան ազգի կինոմշակույթային առանձնահատկությունները։

Ֆիլմերի հղումներ՝ 

«Բալի համը»

«Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը»

Այցելություն Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան 

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը

«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագծի շրջանակում Հետազոտական վարժարանի 9/2-րդ  դասարանի սովորողների  կայցելեն «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» 

Օր՝ դեկտեմբերի 5
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։00
Վայր՝ «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» 
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9/2-րդ դասարանի պատմության խումբ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան …

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Արմավիր-Արաքս /Արաքս գյուղում է գտնվում «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը/
Վերադարձ՝ Արաքս գյուղ-Արմավիր-Երևան

Նպատակ՝
«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագծի շրջանակում ուսումնական համագործակցային գործունեության իրականացում արտագնա պարապմունքի ձևով
-ճանաչել «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը» ՝ որպես հայոց փառավոր հաղթանակը կերտող հրամանատարներին, Սարդարամատի ճակատամարտի պատմությանը ու հայկական մշակույթի առանձնահատուկ
-ճանաչել ազգագրական-աշխատանքային գործիքները, արհեստները, ազգային խոհանոցը, օժանդակ տնտեսաձևերը, այլ էթնիկ մշակույթային ընդհանրություններին վերաբերող թանգարանային առարկաները։

Նախապատրաստական աշխատանք՝
թանգարանի մասին ուսումնասիրություն
-ճամբարականների պատումները «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը» այցելությունից հետո
-պայմանավորվածություն թանգարանի ղեկավարի հետ /ղեկավար՝ Կարեն Փահլևանյան, վարիչի հեռ․՝ +374 77 051918/
-պայմանավորվածություն վարորդի հետ․

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

Տրանսպորտ-նախահաշիվ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝  35.000 դրամ
Թանգարան մուտքը՝ «Հայոց ազգագրության թանգարանը» —  600 դրամ /մեկ անձի համար/, «Հերոսամարտի ցուցադրություն» — 500 դրամ /մեկ անձի համար/
Էքսկուրիսա հայերեն լեզվով՝  «Հայոց ազգագրության թանգարանը» ՝ 4500 դրամ

Էքսկուրիսա հայերեն լեզվով՝ «Մայիսյան հերոսամարտերի ցուցադրություն» ՝ 3000 դրամ
Ընդհանուր վճար՝ մեկ անձը՝    3.500 դրամ

Մասնակիցներ՝

«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը» նախագիծ

Նախաբան՝

«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագիծը նախատեսված է Հետազոտական վարժարանի 9-րդ  դասարանի սովորողների համար, որն իրականացվում է «Պատմություն» /Հասարակագիտություն/ առարկայի շրջանակում։

Читать далее ««Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը» նախագիծ»

Գիտելիքի օրը՝ Արագածի հարավային գագաթին

Սեբաստացիներիս համար ավանդույթ է դարձել գիտելիքի օրը դիմավորել մեզ համար խորհրդանշական դարձած լեռան՝ Արագածի գագաթին: Այս տարի նույնպես, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ, նորեկ սեբաստացիները 2023-2024 ուստարին կդիմավորեն Արագածի հարավային գագաթին /3887,8 մ/․․․

Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի /Նորեկ սեբաստացիները Արագածի հարավային գագաթին, 2022/

Читать далее «Գիտելիքի օրը՝ Արագածի հարավային գագաթին»

Գիտելիքի օրը Հին Երևանում

Ուսումնական տարին սկսում ենք Հին Երևանի պատմամշակութային արժեքները բացահայտելով։

Ճամփորդության նպատակն ՝

Վերաիմաստավորել Երևանի մշակութային հին ժառանգությունը, որի միջոցով սովորողները ավելի բազմաշերտ պատկերացում կունենան Երևանի քաղաքային լանդշաֆտի մասին:

Միջմշակութային հաղորդակցություն Հին Երևանի կենտրոնում

Ճամփորդական քարտեզ՝

  • Կենտորնական ավտոկայան
  • Կարմիր կամուրջ
  • Նոյ կոնյակի գործարան
  • Երևանի պատմության թանգարան
  • Գետառ գետ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լևոն Միրզոյան, Հրայր Խաչատրյան

Անհրաժեշտ իրեր՝ գլխարկ, սառը ջուր, արևապաշտպան ակնոց, տեսախցիկ

Տրանսպորտ՝ հանրային երթևեկություն / 99 համարի ավտոբուս/

Մեկնում՝ Ավագ դպրոցից, Ժամը՝ 09։00

Վերադարձ՝ Մայր դպրոց, Ժամը՝ 15։ 00

 

Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում

Հունիսի 20-ից Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկում ենք Ավագ դպրոցի ճամբարականների հայրենագիտական, քայլարշավային, մարզական ճամբարների ամառային փուլը․․․ Читать далее «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում»

Ուսումնահայրենագիտական, կրթամշակութային ճամփորդության նախագիծ․Դեպի Պարսկահայք

ԴԵՊԻ ՊԱՐՍԿԱՀԱՅՔ-ԹԱՎՐԻԶ…

Վայրը-Իրան՝ Պարսկահայք /Թավրիզ/-Ատրպատական նահանգի կենտրոն
Ժամկետը- հունիս /եռօրյա՝ երկու գիշեր, երեք ցերեկ/ 07․06-09․06
Գիշերակացը-Թավրիզ քաղաքում
Մասնակիցները- Միջին-Ավագ դպրոցների պարսկերենի ընտրությամբ խմբերի և այլ շահագրգիռ սովորողներ, դասավանդողներ, Մեղրիի «Պարսից լեզվի ուսուցման կենտրոն»-ի սովորողներ /կրթահամալիրից՝ 20 հոգի, Մեղրիից՝ 10 հոգի, ընդհանուր խումբը՝ 30 հոգի/

Читать далее «Ուսումնահայրենագիտական, կրթամշակութային ճամփորդության նախագիծ․Դեպի Պարսկահայք»

«Պատանի պատմագետ»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների միջև անցկացվող պատմական գիտելիքների ստուգման ամփոփիչ խաղ-մրցույթ

Օրը՝ մայիսի 17

Ժամը՝ 11։05

Վայրը՝ Միջին դպրոց, 3/2 դասարան
Մասնակիցները՝ 6-րդ դասարանի  սովորողներ
Պատասխանատու՝ Լևոն Միրզոյան

Նպատակը՝ Читать далее ««Պատանի պատմագետ»»

«ԼՑՆԵՆՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ»

Արտագնա պարապմունք Հայաստանի պատմության թանգարանում

6-րդ դասարանի «Պատմություն» առարկայի շրջանակում սովորողների արտագնա պարապմունք, ցուցադրության դիտում Հայաստանի պատմության թանգարանում։

Читать далее ««ԼՑՆԵՆՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ»»