Փետրվարի 19-23

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 17-22, նաև այլ աղբյուրներ․ էջ 252-295/․

Դիտել

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
2․ Ո՞վ է Մեծ Հայրենականի ձեր նախընտրած հերոսը․պատրաստե՛ք նյութ նրա մասին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 12-13

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
 Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 5-15/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք և փորձե՛ք գնահատել Խորհրդային Հայաստանի արդյունաբերացման կարևոր արդյունքներն ու բացասական հետևանքները։
2․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցավ կոլեկտիվացումը Հայաստանում։
3․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը։
/բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 18-22

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Հայաստանի երրորդ հանրապետությունը․
ա/ Անկախ պետականության կայացման գործընթացը
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը
գ/ ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը /բանավոր, Էլ․ դասագիրք, էջ 45-50, 54-64, նաև այլ աղբյուրներ/․

Թեմա 5․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը․
ա/ Անկախության հռչակումը
բ/ Արցախյան ազատագրական պատերազմը
գ/ ԼՂՀ միջազգային դրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-74, նաև այլ աղբյուրներ/․

Թեմա 6․ Հայկական մշակույթը 1920-41 թթ․
ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․
 Նկարագրե՛ք ՀՀ Սահմանադրության ընդունման գործընթացը։
2․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը։
3․ Համառոտ ներկայացե՛ք ԼՂՀ անկախության հռչակման և պետականության ձևավորման գործընթացը։
4․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
 Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 5-15, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 17-22, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեմա 3․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
ա/ Վերակառուցման քաղաքականությունը։ Արցախյան շարժումը
բ/ Հայաստանի անկախացման գործընթացը /բանավոր, էջ 33-44, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցան երկրի արդյունաբերացումն ու գյուղատնտեսության կոլեկտիվացումը Հայաստանում։
2․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
3․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
4․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 8․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 9. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2․ Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։
3․ Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 20-24

Պատրաստվե՛ք ուսումնական բաց պարապմունքի՝
Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ․
-նոյեմբերի 20՝ նախապատրաստական աշխատանքի իրականացում
-նոյեմբերի 21՝ ուսումնական բաց պարապմունքի իրականացում

Նոյեմբերի 13-17

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 48-54, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 6. 
Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 58-71 նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 6-10

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3․ Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին..
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էլ․ դասագիրք, էջ 20-26/
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 28-36, նաևայլ  աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութեր՝
«Որոգայթ փառաց»
«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ»

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուսումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները /բլոգային աշխատանք/.

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 1.
 Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /Հայոց պատմության էլ․ դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/
Թեմա 2.  
Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
/էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։
2․ Հայաստանի արտաքին կողմնորոշումը պետք է լինի դեպի Արևմուտք՞, թե՞՝ Ռուսաստան։
3․ Համառոտ նկարագրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/, փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը /բլոգային աշխատանք/
«Հայոց պատմություն»-11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Հոկտեմբերի 16-20

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը / բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 205-230, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեստային աշխատանք /Մաս 1-ինի ամրապնդում/

Շտեմարան /Ա Մաս/