28. Նկարչություն

Պատմության ընթացքում Իրանում ապրել են արվեստի տարբեր ոլորտների բազմաթիվ տաղանդավոր մարդիկ։ Այս անձանցից շատերը նկարչական արվեստում են գործունեություն ծավալել և արժեքավոր կոթողներ են հիշատակ թողել։ Այդ ամենահայտնիներից են։ Читать далее «28. Նկարչություն»

27․ Ճարտարապետություն

مشخصه های معماری ایران قدیم | هنر تاریخی ایران از معروف ترین هنرهای ...

Հնագույն ժամանակներից իրանցի ճարտարապետներն ու քաղաքաշինության արվեստագետներն իրենց ժամանակաների ամենահայտնի մասնագետներից են եղել։ Ընտրյալ ճարտարապետներից շատերի անունները պատմության մեջ երբեք չի հիշատակվել, սակայն նրանց թանկարժեք կոթողները իրենց արվեստի ու գիտելիքի ապացույցներն են։ Իրանի պատմության ճարտարապետների միջից կարելի է հիշատակել հետևյալ անձանց։

Читать далее «27․ Ճարտարապետություն»

26. Իրանի բժշկությունը

Շատ վաղուց Իրանում անհամար հմուտ բժիշկներ են ապրել, որոնցից շատերը համաշխարհային ճանաչում ունեն։ Իրանցի հայտնի բժիշկներն են՝

Աբու-ալ Հասան Էբն Թաբարի։ Նա իրանցի առաջին բժիշկներից է։ Նա ապրել է Ք․հ․ 9-րդ դարում և բժշկագիտության ու դեղագիտության ոլորտում մի գիրք է հեղինակել։ Էբն-է Թաբարիին համարում են Զաքարիա Ռազիի դասախոս։ Նա բացահայտել է տուբերկուլյոզ հիվանդության վարակիչ լինելը։ Էբն-է Թաբարիի հայտնի գիրքն է Ֆերդուս Ալ-Հեքմաթը: Այս գիրքը բժշկագիտական հանրագիտարան է, որը համարվում է իսլամական բժշկագիտության ամենահեղինակավոր ու ամենահին ստեղծագործությունը։ Читать далее «26. Իրանի բժշկությունը»

24. Անվանի գրական մարդիկ

Իրանի գրականության պատմությունը լի է հայտնի ու հռչակավոր պոետներով, որոնցից շատերը համաշխարհային համբավ ունեն։ Այս գրական ամենակարևոր կերպարներից կարելի է ներքոշարադրյալ անձանց հիշատակել։

Ռուդաքի․ Ռուդաքին 10-րդ դարի պոետ է և հայտնի է «Պարսից պոեզիայի հայր» անվանումով։ Նա առաջին անգամ պարսից պոեզիան դուրս բերեց իր պարզունակ ու տարրական ձևից։ Ռուդաքին  «Քելիլե ու Դեմնե» գիրքը վերածեց պոեզիայի։ Այս գիրքը նրա ամենակարևոր ստեղծագործությունն է, սակայն նրանից պատառիկներ է մնացել։ Читать далее «24. Անվանի գրական մարդիկ»

23․ Ժամանակակից գրականություն

20-րդ դարի սկզբների Սահմանադրական հեղափոխությամբ Իրանի գրականության ժամանակակակից դարաշրջանը սկսվեց։ Այս հեղափոխությունը կարողացավ մտածողությունը և արդյունքում էլ գրական ճաշակը փոխել․ այն կերպ, որ գրականությունը ընդգրկվածության ու կառուցվածքային տեսանկյունից բաժանեց երկու մասերի՝ դասական ու նոր։ Առաջին անգամ այս ժամանակաշրջանում գրականությունը դառնում է ժողովրդական։ Նոր բանաստեղծության մեջ հասարակ մարդիկ գրական ստեղծագործություն ընթերցող են և բանաստեղծն ավելի շատ կյանքի անձնական հարցերին է անդրադառնում։ Читать далее «23․ Ժամանակակից գրականություն»

22. Իսլամական դարաշրջանի գրականությունը

Իրանի գրականության պատմության մեջ մեկնակետ է իսլամի մուտքը դեպի Իրան։ Իսլամական դարաշրջանի սկզբից մինչև հեջրիի դարի երրորդ դարի ավարտը ( Քրիստ․ 7-11-րդ դդ․) Հին Իրանի պատմական, գիտական ու գրական հայտնի գրքերի մեծ մասը թարգմանվեց արաբերեն լեզվով։ Читать далее «22. Իսլամական դարաշրջանի գրականությունը»

21. Հին Իրանի գրականությունը

Իրանի հին մշակույթի մեջ, բացի աշխատություններից, իրադարձությունները պատմելու մեջ մի հնագույն ավանդույթ է գոյություն ունեցել, որ դեպքերն պահպանվել են բանավոր ավանդությամբ կամ բերնեբերան պատմելով։ Читать далее «21. Հին Իրանի գրականությունը»

20. Իսլամական հեղափոխության ձեռքբերումները

Իրանի իսլամական հեղափոխության լոզունգն «Անկախություն, ազատություն, իսլամական հանրապետությունն» է, այսինքն Իրանի ժողովրդի նպատակն է եղել ձեռք բերել անկախություն և ազատություն և ունենալ իսլամական կառավարություն։ Իսլամական հեղափոխությունը Իրանի ժողովրդի համար մեծ ձեռքբերումներ է ունեցել։

Читать далее «20. Իսլամական հեղափոխության ձեռքբերումները»

19. Սրբազան պաշտպանություն

Իսլամական հեղափոխության հաղթանակից երկու տարի հետո Իրաքի Հանրապետության նախագահ Սադդամը Իրանի դեմ պատերազմելու հայտարարության հրաման արձակեց։ Այս հրամանին հետամուտ Իրաքի ռեժիմը 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրանի սահմանների վրա ագրեսիա ձեռնարկեց և Իրանի որոշ շրջաններ գրավեց։ Միջազգային հանրությունը և նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  այս ագրեսիայի և միջազգային կանոնադրության ակնհայտ խախտման դեմ լռեցին։

Читать далее «19. Սրբազան պաշտպանություն»