Մայիսի 22-26

Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան աշխատանքների ամփոփում-գնահատում՝
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց
գ/ Ուսումնական երրորդ շրջանի և տարեկան գնահատում․

Մայիսի 8-10

Պատրաստվե՛ք ներկայացնել՝ 

Թեմա՝ 1․ Հայաստանը 15-րդ դարում/ դասագիրք՝ էջ 146 — 149/

2․ Հայաստանը 16-17 րդ դարում /դասագիրք՝ էջ 149-153/

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=HZd-GOOk-1A&pp=ygUi1bDVodW11aHVvdW_1aHVttWoIDE2INWk1aHWgNW41oLVtA%3D%3D

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ի՞նչ ցեղեր էին կարա-կոյունլուներն ու ակ-կոյունուները։

2․ Ի՞նչ նշանակություն ունեցավ կաթողիկոսական աթոռի տեղափոխությունը Էջմիածին։

3․ Ներկայացրե՛ք Ամասիայի 1555 թ․ պայմանագիրը։

4․ Ի՞նչ գիտեք 1604 թ․ հայերի բռնագաղթի մասին։

5․ Ի՞նչ դրական հետևանքներ ունեցավ Կասրե-Շիրինի պայմանագիրը։

 

Մայիսի 2-5

Պատրաստվե՛ք ներկայացնել՝

Հին հայկական մշակույթը 10-14 րդ դարերում։ / դասագիրք՝  133-145/

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=0zXnlY2BQQ4&t=23s

Կատարե՛լ առաջադրանքները՝

  1. Միջնադարյան ի՞նչ հայտնի համալսարաններ գիտեք։
  2. Թվարկե՛ք 7 ազատ արվեստները։
  3. 10-14 -րդ դարերում ի՞նչ հայտնի հայ պատմագիրների գիտեք։
  4. Որո՞նք են միջնադարյան հայտնի վանական համալիրները։
  5. Թվարկե՛ք հայտնի հայ ճարտարապետներին, քանդակագործներին ու մանրանկարիչներին։

Ապրիլի 25-28

Պատրաստվե՛ք դասին։ 

Կիլիկյն հայկական պետությունը 13-14-րդ դարերում։/ դասագիրք 123-132/ 

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=N4xDS_sDjhI

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Կիլիկիայում ինչպե՞ս լուծվեց գահաժառանգության հարցը։

2․ Ներկայացրե՛ք հայ-մոնղոլական դաշինքը։

3․ Ինչո՞ւ թուլացավ Կիլկիան և ե՞րբ կործանվեց հայկական թագավորությոնւնը։

4․ Ներկայացրե՛ք արքունի գործակալություններն ու դրանց գործառույթները։

Ապրիլի 17-21

Թեմա՝ 

1․ Հայոց թագավորության վերականգնումը։

2․ Կլիկիկյան հայկական պետությունը 13-14-րդ դարերում։ /դասագիրք էջ 120-123/, 

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=mozKKNrAMJI, 

Կատարե՛ք առաջադրանքները՝

  1. Լևոն 2-րդ իշխանի ժամանակ ո՞ր պետություններն էին Կիլիկիայի հարևանները։
  2. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Լևոն 2-րդը  թագավորության հռչակման համար։
  3. Ո՞րն էր թագավորության հռչակման պատմական նշանակությունը։
  4.  ներկայացրե՛ք Լևոն Մեծագործի քաղաքականությունը;

 

 

 

Ապրիլի 10-14

Պատրաստվե՛ք ներկայացնել

Թեմա՝ Հայկական պետականության ստեղծումը և ամրապնդումը Կիլիկիայում/ դասագիրք էջ 114-119։ 

Կատարե՛ք առաջադրանքները։

  1. Որտե՞ղ էր գտնվում Կիլիկիան։
  2. Ինչպե՞ս և ո՞ր տարածքում ստեղծվեց Ռուբինյան իշխանությունը։
  3. Արտաքին ի՞նչ վտանգներ էին սպառնում Ռուբինյան իշխանությանը։
  4. Ինչպե՞ս ավարտվեց պայքարը Դաշտային Կիլիկիայի համար։
  5. Ներկայացրե՛ք Մլեհի կառավարումը։

Ապրիլի 3-7

Պատրաստվե՛ք ներկայացնել։

1․ Խաչակրաց շարժումը։ / դասագիրք էջ՝ 51-56/

2․ Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում։ / դասագիրք՝ էջ 114 -116/

լրացուցիչ նյութ

Տե՛ս նաև՝ https://www.youtube.com/watch?v=_W6HoidEjQ8

Կատարե՛ք առաջադրանքները։

  1. Ովքե՞ր էին խաչակիրները և ինչպե՞ս առաջացավ խաչակրաց շարժումը։
  2. Խաչակիրները ի՞նչ պետություններ ստեղծեցին Մերձավոր Արևելքում։
  3. Ինչպե՞ս ստեղծվեց Ռուբինյան իշխանությունը Կիլիկիայում։
  4. Ինչու՞ հնարավոր եղավ ստեղծել Հայակական պետություն Կիլիկիայում։

 

Մարտի 20-24

Պատրաստվե՛ ք ներկայացնել։

1․ Քոչվորական կայսրություններ։ /դասագիրք էջ 106 -108/

2․Հայաստանը և մոնղոլները / դասագիրք էջ 110-113/

Դիտեք՝ https://www.youtube.com/watch?v=UupBZ0wdDmE, Լենկ Թեմուր

Առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս ձևավորվեց Իկոնիայի սուլթանությունը;

2․ Ո՞վ ստեղծեց Մոնղոլական կայսրությունը և ի՞նչ տարածք էր այն զբաղեցնում։

3․ Ե՞րբ և որտեղ է հիմնադրվել Օսմանյան կայսրությունը։

4․ Ե՞րբ մոնղոլները մտան Հայաստան և ովքե՞ր էին ղեկավարում հակամոնղոլական պայքարը։

5․ Ի՞նչ իրավիճակ էր 14-րդ դարում և ի՞նչ հայկական իշխանություններ կային։

Բագրատունյաց Անի մայրաքաղաքը

Արտագնա պարապմունք Հայաստանի պատմության թանգարանում

7-րդ դասարանի «Պատմություն» առարկայի շրջանակում սովորողների արտագնա պարապմունք, ցուցադրության դիտում Հայաստանի պատմության թանգարանում։

Читать далее «Բագրատունյաց Անի մայրաքաղաքը»