Նոյեմբերյան հաշվետվություն

1․ Ավագ դպրոցի 9-րդ դասարանի հետ իրականացվելիք ճամփորդություն նախագծի  մշակում 

2․Հանդիպման կազմակերպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

3․ Սովորողների հետ հետազոտական աշխատանքները հոկտեմբեր ամսին

4․ Աշխատանքներ գնահատման մատյաններում

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 8․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 9. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2․ Նկարագրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։
3․ Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
/բլոգային աշխատանք/․

Այցելություն Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան 

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը
«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագծի շրջանակում Հետազոտական վարժարանի 9/2-րդ  դասարանի սովորողների  կայցելեն «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» 

Օր՝ դեկտեմբերի 5
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։00
Վայր՝ «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» 
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9/2-րդ դասարանի պատմության խումբ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան …

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Արմավիր-Արաքս /Արաքս գյուղում է գտնվում «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը/
Վերադարձ՝ Արաքս գյուղ-Արմավիր-Երևան

Նպատակ՝
«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագծի շրջանակում ուսումնական համագործակցային գործունեության իրականացում արտագնա պարապմունքի ձևով
-ճանաչել «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը» ՝ որպես հայոց փառավոր հաղթանակը կերտող հրամանատարներին, Սարդարամատի ճակատամարտի պատմությանը ու հայկական մշակույթի առանձնահատուկ
-ճանաչել ազգագրական-աշխատանքային գործիքները, արհեստները, ազգային խոհանոցը, օժանդակ տնտեսաձևերը, այլ էթնիկ մշակույթային ընդհանրություններին վերաբերող թանգարանային առարկաները։

Նախապատրաստական աշխատանք՝
թանգարանի մասին ուսումնասիրություն
-ճամբարականների պատումները «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը» այցելությունից հետո
-պայմանավորվածություն թանգարանի ղեկավարի հետ /ղեկավար՝ Կարեն Փահլևանյան, վարիչի հեռ․՝ +374 77 051918/
-պայմանավորվածություն վարորդի հետ․

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

Տրանսպորտ-նախահաշիվ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝  35.000 դրամ
Թանգարան մուտքը՝ «Հայոց ազգագրության թանգարանը» —  600 դրամ /մեկ անձի համար/, «Հերոսամարտի ցուցադրություն» — 500 դրամ /մեկ անձի համար/
Էքսկուրիսա հայերեն լեզվով՝  «Հայոց ազգագրության թանգարանը» ՝ 4500 դրամ

Էքսկուրիսա հայերեն լեզվով՝ «Մայիսյան հերոսամարտերի ցուցադրություն» ՝ 3000 դրամ
Ընդհանուր վճար՝ մեկ անձը՝    3.500 դրամ

Մասնակիցներ՝

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Պատերազմի սկիզբը
բ/ Հայ ժողովուրդի մասնակցությունը պատերազմական գործողություններին /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 78-84, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաները, ԽՍՀՄ հայ հերոսներին և մարշալներին, նրանց մարտական ուղին։

2․ Ի՞նչ նշանակություն ուներ Ստալինգրադի ճակատամարտը ՀԽՍՀ-ի և ողջ հայ ժաղովրդի համար։

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 4․ Արևմտյան քաղաքակրթությունները
ա/ Հին Հռոմ
բ/ Հռոմը՝ Միջերկրական ծովի ավազանի գերիշխող
գ/ Հանրապետությունից կայսրություն
դ/ Հին Հռոմի մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 32-40, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք պատմական այն տարածքն ու ժամանակաշրջանը, որտեղ և որում ձևավորվել է Հռոմեական պետությունը։
2․ Ի՞նչ հետևանքներ ունեցավ Սուլլայի դիկտատուրան Հռոմի համար։
3․ Ինչպե՞ս Օգոստոս Օկտավիանոսը ստեղծեց նոր կառավարման համակարգը՝ Պրիմցիպատը  /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 11. «Հայոց Մեծ Եղեռնը» 
ա/ Հայերի ցեղասպանությունը՝ երիտթուրքերի պետական ծրագիր
բ/ Հայերի ինքնապաշտպանական մարտերը
գ/ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 113-124, նաև այլ աղբյուրներ/.
Լրացուցիչ նյութ՝ Ցեղասպանություն /Գենոցիդ/․

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք հայերի ցեղասպանության պատճառները:
2. Նկարագրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը։
3․ Օսմանյան կայսրության ո՞ր հայկական բնակավայրերում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր, և ի՞նչ նշանակություն ունեցան ինքնապաշտպանական մարտերը  /բլոգային աշխատանք/․

Հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ

Նոյեմբերի 21-ին Սեբաստացու օրերի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում տեղի ունեցավ «Իրանի արտաքին քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում» թեմայով ուսումնական պարապմունք-քննարկում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։ Читать далее «Հանդիպում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ»

Նոյեմբերի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 104-112,նաև այլ աղբյուրներլրացուցիչ նյութ/․

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը:
2. Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը

Նոյեմբերի 20-24

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն՝
Թեմա 3․ Արևմտյան քաղաքակրթությունները
ա/ Հին Հունաստան։ Հունական քաղաքակրթության սկիզբը
բ/ Դասական շրջանի հունական պոլիսը
գ/ Հունաստանը Ք․ա․ 5-րդ դարում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 24-32, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1․ Նկարագրե՛ք Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը։
2․ Ներկայացրե՛ք Սոլոնի, Կլիսթենեսի և Պերիկլեսի  բարեփոխումները, դրանց նշանակությունը /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 20-24

Պատրաստվե՛ք ուսումնական բաց պարապմունքի՝
Ուսումնական բաց պարապմունք իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ․
-նոյեմբերի 20՝ նախապատրաստական աշխատանքի իրականացում
-նոյեմբերի 21՝ ուսումնական բաց պարապմունքի իրականացում