Հանդիպում փիլիսոփայության  դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանի հետ

Սեբաստացու օրերի շրջանակում նոյեմբերի 30-ին կրթահամալիր էր այցելել Փիլիսոփայության դոկտոր, դոցենտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս, ՀՀ Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Ոսկանյանը։

Читать далее «Հանդիպում փիլիսոփայության  դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանի հետ»

5-7 դեկտեմբեր

Թեմա 10-11։ Հին Սպարտան և Աթենքը։ Հույն-պարսկական կռիվները։ Հին Հունաստանի կրոնը։

Պատրաստվե՛ք ներկայացնելու։ 

1․ Սպարտայի հասարակական-պետական կարգը։ էջ 71-74

2․ Աթենքը 7-6 րդ դարերում։ էջ 74-76

3․ Հույն-պարսկական կռիվները։ էջ 74-78

4․ Հին Հունաստանի կրոնը։ 84-88 

Читать далее «5-7 դեկտեմբեր»

6. Իրանի լեզուները, կրոնները և ցեղերը

Իրանի պաշտոնական ու գրասենյակային լեզուն պարսկերեն է, և դասագրքերն ու ձեռագրերը այս լեզվով են։ Պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ու հնդիրանական լեզվախմբի ճյուղի լեզու է։ Իրանում իսլամի ներթափանցումից հետո արաբերենը ժամանակավորապես Իրանի պաշտոնական լեզուն էր, սակայն մարդիկ շատ հաճախ պարսկերեն լեզվով էլ էին խոսում։ Այժմ էլ Իրանի ժողովրդի մի շարք խմբեր բացի պարսկերենից տեղական ու բնիկ լեզուներով էլ են խոսում, որոնք են քրդերենը, լորերենը, գիլաքերենը, բալուչերենը, թուրքերենը և արաբերենը։

Читать далее «6. Իրանի լեզուները, կրոնները և ցեղերը»

5․ Իրանի վարչատարածքային բաժանումը

Իրանի ամենահին վարչատարածքային բաժանումը առնչվում է Դարեհ 1-ի կառավարման ժամանակաշրջանին։ Դարեհ 1-ը Իրանը մի քանի նահանգների կամ է «սատրապությունների» բաժանեց։ Այնուհետև յուրաքանչյուր սատրապության համար մեկ նահանգապետ նշանակեց։ Պատմության ընթացքում և տարբեր կառավարությունների օրոք Իրանում բազմաթիվ վարչատարածքային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ բաժանումներից մեկը վերաբերում է Սեֆյան դարաշրջանին։ Այս դարաշրջանի բաժանումը Իրանի վարչատարածքային բաժանումներից ամենակատարյալն ու ամենաճշգրիտն է եղել։ 1938 թ․ Իրանը առաջին անգամ բաժանվեց 10 նահանգների և 29 գավառների, սակայն այս վարչատարածքային բաժանումը հետագա տարիներին փոփոխվեց։

Читать далее «5․ Իրանի վարչատարածքային բաժանումը»

4․ Իրանի բուսածածկույթն ու կենդանական աշխարհը։

Իրան երկիրը անապատային գոտում է գտնվում։ Այդուհանդերձ նրա բուսածածկույթը մեծ բազմազանություն ունի։ Իրանում գոյություն ունեն մոտ 10․000 տեսակի բույսեր։ Դրանց 25 տոկոսը տեղական բույսեր են, իսկ մնացածը բույսերն առնչվում են հարևան Հնդկաստանի և Կովկասի տարածաշրջաններին։ Իրանը բուսածածկույթի տեսանկյունից բաժանվում է 6 շրջանների։

Читать далее «4․ Իրանի բուսածածկույթն ու կենդանական աշխարհը։»

Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին

Նոյեմբերի 25-27-ը Սյունիքի մարզի Կոռնիձոր և Քարաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների 20 հոգանոց խումբը կրթական փոխանակումներով, հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով հյուրընկալվեցին կրթահամալիրում, իսկ նոյեմբերի 26-ին նրանց միացան նաև Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի միջնակարգ և Երևանի թիվ 184 Ավագ դպրոցների սովորող-ուսուցիչների 35 հոգանոց խումբը։

Դեկտեմբերի 1-2

Թեմա 9․ Ընթերցե՛ք այս դասերը։
1․ Քաղաքական բռնությունները և հալածանքները Խորհրդային Հայաստանում։         էջ 64-67
2․ Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում։ էջ 29-34
Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ինչպե՞ս հաստատվեցին միակուսակցական կոմունիստական կարգեր Խորհրդային Հայաստանում։

2․ Ի՞նչ եք հասկանում անհատի պաշտամունք ասելով։

3․ Խորհրդային Հայաստանում ովքե՞ր զոհ դարձան քաղաքական բռնաճնշումներին։

4․ Ի՞նչ եք հասկանում ամբողջատիրություն ասելով։

5․ Ի՞նչ գաղափարախոսություն էր ֆաշիզմը և ո՞վ էր դրա հիմնադիրը։

6․ Ինչպե՞ս Հիտլերը Գերմանիայում եկավ իշխանության։

3․ Իրանի բնությունը

Իրանի բնությունը լի է աննման ու անճանաչելի տեսարժան վայրերով, որոնց նմանը քիչ երկրներում կան։ Ընդհանուր առմամբ Իրանի բնական առանձնահատկություններն են ծովերը, լճերը, անտառներն ու կղզիները։ Իրանի ամենակարևոր ծովերն են Պարսից ծոցը և Օմանի ծովը, որոնք Իրանի հարավում են գտնվում։

Читать далее «3․ Իրանի բնությունը»