Քառօրյա ճամփորդություն Սյունիքում

Մարտի 26-ին վաղ առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից սկսվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի սովորողների դեպի Սյունիք քառօրյա ճամփորդությունը՝ ըստ նախապես մշակված նախագծի։ Երեկոյան մեր խումբը հասավ Մեղրի, տեղավորվեցին Մեղրիի հյուրանոցներում։

Մարտի 27-ին  առավոտյան այցելեցինք Մեղրիի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, ծանոթացանք դպրոցի ձեռքբերումների, առաջնահերթությունների և կրթական ծրագրերի հետ։ Ռազմամարզական միասնական խաղեր, համատեղ մարզումներ  անցկացնելու համագործակցային պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։

Դուրս գալով դպրոցի տարածքից Մեղրի գետափով քայլեցինք դեպի պատմական Փոքր Թաղ, որտեղ մինչև օրս պահպանվել են Հին Մեղրիին բնորոշ ճարտարապետական լուծումներով  նեղ փողոցներ, կախովի պատշգամբներով և հին փայտե դռներով տներ։

Читать далее «Քառօրյա ճամփորդություն Սյունիքում»

Երկօրյա ճամփորդություն Իրան

Օր՝  մարտի  29
Մեկնումը Մեղրիից՝  ժամը 07։00
Վերադարձը Մեղրի՝ ժամը մինչև 21։00
Վայր՝ Իրանի Իսլամական Հանրապետություն

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան …

Երթուղին՝
Մեկնում՝
  Մեղրի-Նուրդուզ մաքսակետ-Ջուղա-Խոյ-Սալմաստ-Ուրմիա


Վերադարձ՝  Ուրմիա-Թավրիզ-Ջուղա-Նուրդուզ-Մեղրի

Նպատակ՝

Դեպի Իրան ճամփորդության կարևորագույն նպատակներից է ճանաչել ու տեսնել մեր հարավային հարևան Իրանը, նրա տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը, բազմադարյա պարսկական հարուստ մշակույթը, ձեռք բերել համագործակցության պայմանավորվածություններ Թավրիզի և Ուրմիայի հայկական դպրոցների, հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչների հետ։ Իրան այցելությունը սովորողների մոտ կառաջացնի հետաքրքրություն Հայաստանի հնագույն հարևանի պատմության, լեզվի, գրականության, արվեստի ու մշակույթի նկատմամբ։

Առաջին օր

  1. Մեղրի և Նուրդուզ մաքսակետեր
  2. Քորդաշթի ամրոց ու բաղնիք
  3. Խոջա Նազարի Քարավանատուն
  4. Հովվի եկեղեցի
  5. Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցի
  6. Դարաշամբ հայկական գյուղ
  7. Խոյ. Սուրբ Սարգիս եկեղեցի
  8. Սալմաստ, Փայաջուկ՝ Րաֆֆու ծննդավայր,
  9. Սասանյան ժայռաքանդակ
  10. գիշերակացը Ուրմիա քաղաքի մոտ գտնվող հայկական Գյարդաբադ գյուղում։            

Читать далее «Երկօրյա ճամփորդություն Իրան»

Այցելություն Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան 

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը
«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագծի շրջանակում Հետազոտական վարժարանի 9/2-րդ  դասարանի սովորողների  կայցելեն «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» 

Օր՝ դեկտեմբերի 5
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։00
Վայր՝ «Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան» 
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 9/2-րդ դասարանի պատմության խումբ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան …

Երթուղին՝
Մեկնում՝
  Երևան-Արմավիր-Արաքս /Արաքս գյուղում է գտնվում «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը/
Վերադարձ՝ Արաքս գյուղ-Արմավիր-Երևան

Նպատակ՝
«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագծի շրջանակում ուսումնական համագործակցային գործունեության իրականացում արտագնա պարապմունքի ձևով
-ճանաչել «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը» ՝ որպես հայոց փառավոր հաղթանակը կերտող հրամանատարներին, Սարդարամատի ճակատամարտի պատմությանը ու հայկական մշակույթի առանձնահատուկ
-ճանաչել ազգագրական-աշխատանքային գործիքները, արհեստները, ազգային խոհանոցը, օժանդակ տնտեսաձևերը, այլ էթնիկ մշակույթային ընդհանրություններին վերաբերող թանգարանային առարկաները։

Նախապատրաստական աշխատանք՝
թանգարանի մասին ուսումնասիրություն
-ճամբարականների պատումները «Սարդարապատի հուշահամալիրը, Հայոց ազգագրության թանգարանը» այցելությունից հետո
-պայմանավորվածություն թանգարանի ղեկավարի հետ /ղեկավար՝ Կարեն Փահլևանյան, վարիչի հեռ․՝ +374 77 051918/
-պայմանավորվածություն վարորդի հետ․

Ակնկալվող արդյունք՝
-պատումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր, դրանց հրապարակումը սովորողների բլոգներում, ենթակայքում, կայքում․

Տրանսպորտ-նախահաշիվ՝
Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝  35.000 դրամ
Թանգարան մուտքը՝ «Հայոց ազգագրության թանգարանը» —  600 դրամ /մեկ անձի համար/, «Հերոսամարտի ցուցադրություն» — 500 դրամ /մեկ անձի համար/
Էքսկուրիսա հայերեն լեզվով՝  «Հայոց ազգագրության թանգարանը» ՝ 4500 դրամ

Էքսկուրիսա հայերեն լեզվով՝ «Մայիսյան հերոսամարտերի ցուցադրություն» ՝ 3000 դրամ
Ընդհանուր վճար՝ մեկ անձը՝    3.500 դրամ

Մասնակիցներ՝

Սեպտեմբերի 1-ը Արագածի գագաթին

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, առավոտյան  համաձայն նախապես մշակված նախագծի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից երեք սպրինտերներով շարժվեցինք Հարավային Արագածի ստորոտում գտնվող Քարի լիճ։

Քարի լճի մոտ էլ հավաքվեցինք ամբողջ խմբով և սկսեցինք վերելքը։ Շատ սովորողներ առաջին անգամ էին բարձրանում Արագած լեռը։ Ամբողջ 55 հոգանոց խմբին ուղեկցում էինք երեք դասավանդողներս ու երկու մարզիկներ։ Խմբի առջևից քայլում էին երկու, մեջտեղում՝ մեկ և ետևից քայլում էին երկու դասավանդողներ։ Մեկ ժամ քայլելուց հետո նախաճաշեցինք և շարունակեցինք վերելքը։ Մոտ չորս ժամ քայլելուց հետո հասանք Արագածի Հարավային գագաթ, որտեղ առաջին անգամ բարձրացողները ստացան «լեռնային մկրտություն»/«լեռնային մկրտությունը» այն է, որ առաջին անգամ գագաթ հասնողի աչքերը փակում են գլխաշորով և վերջին 20 քայլը ձեռքից բռնած ուղեկցում ես դեպի գագաթ, որտեղից էլ բացվում է Արագածի հրաբխային հրաշք խառնարանը։ Հասնելով գագաթ ուղեկցորդը անմիջապես բացում է նորեկի աչքերը /։

Մի քիչ մնալով գագաթին նույն կերպ կազմակերպված սկսեցինք իջնել։ Հասնելով Քարի լիճ՝ նստեցինք  մեր մեքենաները և վերադառձանք Երևան՝ Սուրբ Երրորդության եկեղեցու մոտ, որտեղ էլ սովորողների ծնողները դիմավորեցին իրենց երեխաներին։

Ահա այսպես անվտանգ ու ապահով, հետաքրքիր ու նոր բացահայտումներով լի անցավ մեր բարձունքի հաղթահարումը։

Գիտելիքի օրը՝ Արագածի հարավային գագաթին

Սեբաստացիներիս համար ավանդույթ է դարձել գիտելիքի օրը դիմավորել մեզ համար խորհրդանշական դարձած լեռան՝ Արագածի գագաթին: Այս տարի նույնպես, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ, նորեկ սեբաստացիները 2023-2024 ուստարին կդիմավորեն Արագածի հարավային գագաթին /3887,8 մ/․․․

Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի /Նորեկ սեբաստացիները Արագածի հարավային գագաթին, 2022/

Читать далее «Գիտելիքի օրը՝ Արագածի հարավային գագաթին»

Գիտելիքի օրը Հին Երևանում

Ուսումնական տարին սկսում ենք Հին Երևանի պատմամշակութային արժեքները բացահայտելով։

Ճամփորդության նպատակն ՝

Վերաիմաստավորել Երևանի մշակութային հին ժառանգությունը, որի միջոցով սովորողները ավելի բազմաշերտ պատկերացում կունենան Երևանի քաղաքային լանդշաֆտի մասին:

Միջմշակութային հաղորդակցություն Հին Երևանի կենտրոնում

Ճամփորդական քարտեզ՝

  • Կենտորնական ավտոկայան
  • Կարմիր կամուրջ
  • Նոյ կոնյակի գործարան
  • Երևանի պատմության թանգարան
  • Գետառ գետ

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լևոն Միրզոյան, Հրայր Խաչատրյան

Անհրաժեշտ իրեր՝ գլխարկ, սառը ջուր, արևապաշտպան ակնոց, տեսախցիկ

Տրանսպորտ՝ հանրային երթևեկություն / 99 համարի ավտոբուս/

Մեկնում՝ Ավագ դպրոցից, Ժամը՝ 09։00

Վերադարձ՝ Մայր դպրոց, Ժամը՝ 15։ 00

 

Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում

Հունիսի 20-22-ը Ավագ դպրոցի ճամբարականները «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար» նախագծով Արատեսում էին։ Ճամբարային երեք օրերին ճամբարականների հետ միասին մի շարք հետաքրքիր և օգտական ուսումնական աշխատանքներ իրականացրինք՝ քայլարշավ դեպի Ցաղաց քար, խոտհունձի, խոտահավաքի և ծառերի ջրման աշխատանքներ, քայլք Արատեսի ձորակով դեպի գետ և ժայռի աղբյուր, բարբառային զրույցներ, հասարակագիտական քննարկում, հրաձգության պարապմունք, ճամբարականները՝ խոհանոցում, ժամանցային-ինտելեկտուալ խաղեր, այլ․․․բավական հետաքրքիր ճամբար ստացվեց։

Читать далее «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում»

Ամառային ճամբարի մեկնարկ՝ Հատիս լեռան բարձունքին

Հանրապետության օրերի շրջանակում հունիսյան ամառային ճամբարը Ավագ դպրոցի ճամբարականները սկսում են հայաստանյան բարձունքների նվաճումով։ Այս անգամ ճամբարականներին առաջարկում եմ միասին հաղթահարել 2528 մետր բարձրությամբ Հատիս լեռը /Կոտայքի մարզ, Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Ակունք գյուղից 2 կմ հյուսիս-արևելք/․

Ժամկետը՝ մայիսի 29
Շարժվելու ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ նույն օրը, ժամը՝ մինչև 19։00
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի ճամբարականներ, դասավանդողներ
Պատասխանատուներ՝  Լևոն Միրզոյան, Ռուզաննա Սարգսյան
Նախագծի մշակումը՝ Լևոն Միրզոյանի և Վարդան Կարապետյանի Խմբի ուղեկցող՝ Լևոն Միրզոյան

Читать далее «Ամառային ճամբարի մեկնարկ՝ Հատիս լեռան բարձունքին»