1-ին ուսումնական շրջանի ամփոփում

Ավարտին է մոտենում 2023 թվականը, և ինքս իմ մտքերի մեջ վերլուծում եմ ամբողջ տարվա իմ գործունեությունը կյանքի տարբեր բնագավառներում։ Այժմ համակարգչիս առջև նստած փորձում եմ իմի բերել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև օրս կատարված, կիսատ մնացած կամ ընթացքի մեջ գտնվող աշախատանքներս։ Читать далее «1-ին ուսումնական շրջանի ամփոփում»

«Իրանական կինոն» նախագիծը

Հունվարի 25-26-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվելու է Հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացում։ Որի շրջանակներում կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանում կիրականացվի «Իրանական կինոն» նախագծային աշխատանքների քննարկում՝

Օր՝ հունվար 25
Ժամ՝ 12։50-13։30
Վայր՝ 
Ավագ դպրոց վարժարան, 3/2 կաբինետ
Մասնակիցներ՝ 
Հետազոտակ վարժարանի ճամբարականներ, դասավանդողներ, հյուրեր և այլ հետաքրքրված անձինք
Համակարգող՝
 Լևոն Միրզոյան, Հրայր Խաչատրյան

Համագործակցող գործընկեր՝ Հասմիկ Ղազարյան

Развод Надера и Симин — Википедия                         Смотреть фильм Вкус вишни онлайн бесплатно в хорошем качестве

Նախաբան՝ 

«Իրանական կինոն» նախագիծը ես ու իմ գործընկեր, մշակութաբան և հասարակագետ Հրայր Խաչատրյանը  որոշել ենք իրականացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների հետ 2024  Հունվարյան ձմեռային ճամբարի ընթացքում։ Հաջողությունների դեպքում նախատեսում ենք մյուս ուսումնական շրջաններում էլ դարձնել շարունակական։

Նպատակը՝ 

Իրանական կինոյի միջոցով բարձրաձայնել համամարդկային խնդիրներ և ցույց տալ, որ ոչ միայն արևմտյան կինոարտադրությունը, այլ նաև իրանականը ևս կարող է որակյալ կինոպրոդուկտ ստանալ։ Կինոյի միջոցով մեր սովորողներին ծանոթացնել իրանական հասարակության ամենօրյա կյանքի, հասարակական տարբեր շերտերի ապրումների հետ

 Խնդիրները՝  Բարձրաձայնել կինոռեժիսոր մտավորականների գործունեությամբ իրանական իրականության, սոցիալ-կենցաղային, մշակութային համապատկերը իրենց դիտանկյունից։

Ակնկալվող արդյունքը՝  Ծանոթանալ, ուսումնասիրել, վերաիմաստավորել հարևան ազգի կինոմշակույթային առանձնահատկությունները։

Ֆիլմերի հղումներ՝ 

«Բալի համը»

«Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը»

Մանկավարժական ձմեռային ճամբար․դեկտեմբերի 25-28

Մանկավարժության կենտրոնի աշխատակարգ
Ավագ դպրոցի աշխատակարգ

Աշխատանքի ուղղություններ՝   Читать далее «Մանկավարժական ձմեռային ճամբար․դեկտեմբերի 25-28»

Դեկտեմբերի 18-22

Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝

1․ Թեմա 7-12․ թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
3․ Ուսումնական առաջին շրջանի գնահատում․

Դեկտեմբերի 18-22

Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․
 Համաշխարհային պատմություն, թեմա՝ 1-5․ թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
3․ Ուսումնական առաջին շրջանի գնահատում․

Դեկտեմբերի 18-22

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Հայաստանի երրորդ հանրապետությունը․
ա/ Անկախ պետականության կայացման գործընթացը
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը
գ/ ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը /բանավոր, Էլ․ դասագիրք, էջ 45-50, 54-64, նաև այլ աղբյուրներ/․

Թեմա 5․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը․
ա/ Անկախության հռչակումը
բ/ Արցախյան ազատագրական պատերազմը
գ/ ԼՂՀ միջազգային դրությունը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 65-74, նաև այլ աղբյուրներ/․

Թեմա 6․ Հայկական մշակույթը 1920-41 թթ․
ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․
 Նկարագրե՛ք ՀՀ Սահմանադրության ընդունման գործընթացը։
2․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը։
3․ Համառոտ ներկայացե՛ք ԼՂՀ անկախության հռչակման և պետականության ձևավորման գործընթացը։
4․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերյան հաշվետվություն

Դեկտեմբրի 4-5՝   «Խաղաղաշինական կրթություն» հասարակագիտական թեմայով երկօրյա վերապատրաստում։

Դեկտեմբերի 11՝  Մարդու իրավունքների միջազգային օրը՝ իրավապաշտպանի հետ հանդիպման մասնակցություն

 Սովորողների հետ հետազոտական աշխատանքները դեկտեմբեր ամսին

Աշխատանքներ գնահատման մատյաններում

Դեկտեմբերի 26՝  Հետազոտական վարժարանի  Մայր դպրոցի ընթերցասրահում մասնակցել եմ «Հասարակագիտության» ուսուցիչների համար մեկօրյա դասընթացին, որը կազմակերպել էր ՝ Քաղաքականության հետազոտական կենտրոն /Centre for Policy Studies/-ը։ /Դասընթացի ծրագիրը, որը միտված էր Մեդիագրագիտության և ժողովրդավարական դիմակայունության առաջխաղացմանը, շատ ուսուցանող, տպավորիչ և հիշվող էր։ Դերային խաղի միջոցով մենք դասավանդողներս սովորողների հետ խաղացինք ապատեղեկատվության, ժողովրդավարական արժեքների և պետական քարոզչությանը առնչվող խաղ, իսկ վերջում Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից ստացանք դասընթացի մասնակցության հավաստագրեր, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում դասընթացի կազմակերպիչներին։

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
12-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1․
 Սոցիալիստական հասարակության ձևավորումը
ա/ Նոր տնտեսական քաղաքականությունը։ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 5-15, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեմա 2․ Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
ա/ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա
բ/ Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենականում /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 17-22, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեմա 3․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
ա/ Վերակառուցման քաղաքականությունը։ Արցախյան շարժումը
բ/ Հայաստանի անկախացման գործընթացը /բանավոր, էջ 33-44, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Էլեկտրոնային դասագիրք՝ Հայոց պատմություն-12․

Առաջադրանք.
1․ Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ ունեցան երկրի արդյունաբերացումն ու գյուղատնտեսության կոլեկտիվացումը Հայաստանում։
2․ Նկարագրե՛ք Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի հիմնական ժամանակագրությունը։
3․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
4․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու․


Թեմա 14․ Հայաստանի հանրապետությունը 1991 թվականից մինչև մեր օրերը․
ա/ ՀՀ ամրապնդման գործընթացը /էջ 144-147/
բ/ ՀՀ հասարակական-քաղաքական և մշակութային կյանքը /էջ 155-161/
գ/ Հանրապետության միջազգային դրությունը /էջ 162-166/-բանավոր, էլ․ դասագիրք, նաև այլ աղբյուրներ/․


Թեմա 15․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը
ա/ Հանրապետությունը անկախության և պատերազմի տարիներին
բ/ Հանրապետության ներքին դրությունը
գ/ 2020-ի Արցախյան պատերազմը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 168-177, նաև այլ աղբյուրներ/․
Լրացուցիչ նյութ՝
Երրորդ հանրապետության հիմնարար դասերը․Ռուբեն Կարապետյան
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Առաջադրանք․
1․ Միջազգային ի՞նչ կառույցների անդամ է ՀՀ-ը։ Թվարկե՛ք։
2․ Հակիրճ նկարագրե՛ք ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։
3․ Ձեր կարծիքով, որո՞նք են 2020-ի Արցախյան պատերազմի պարտության և 2023-ին Արցախը կորցնելու հիմնական պատճառները /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․ Հայոց պատմություն, թեմա՝ 1-7․
 թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում․

Դեկտեմբերի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու․


Համաշխարհային պատմություն՝
Թեմա 5․ Հին քաղաքակրթությունների սոցիալական և  մշակութային պատմությունը
ա/ Գիր և գրականություն
բ/ Գիտություն
գ/ Կրոն
դ/ Արվեստ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 43-53/
Այլ աղբյուրներ՝
1․ Հին Եգիպտոս-Արվեստ, մշակույթ, գիր
2․ Գիրը և Արվեստը Հին Արևելքում