Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսին իրականացված աշխատանքներ

  1. Ուսումնական պարապմունքներ՝
     Միջին դպրոցի 6/1, 6/2, 6/3, 6/4 և   7/5 դասարաններում
    Ավագ դպրոցի 9/2 ,Պատմություն /10-րդ , դասարանում, Հասարակագիտություն 10/3, Պատմություն 11, Քաղաքագիտություն 11/3, Քաղաքագիտություն 11/4 դասարաններում։
  2. Հետազոտական աշխատանք
    Ամեն շաբաթ հանդիպումներ եմ ունենում իմ մոտ հետազոտական աշխատանքներ կատարող  սովորողների հետ, կատարում եմ դիտարկումներ, տալիս եմ խորհրդատվություն, կատարում եմ շտկումներ, ավելացումներ։
  3. Հանդիպում պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսան Հակոբյանի հետ։
  4. «Արցախյան շարժում-35»՝ հանդիպում Արցախյան շարժման մասնակիցների հետ

Փետրվարի 27-Մարտի 3

Թեմա՝

1․ Բյուզանդիայի վերելքը Հայկական / Մակեդոնական/ դինաստիայի կառավարման տարիներին։

2․ Հին Ռուսիան։ / դասագիրք էջ՝ 19-23, 37-43

Դիտե՛ք նաև՝ https://www.youtube.com/watch?v=TMSw8auDWiw

Կատարե՛լ առաջադրանքները՝

  1. Ո՞վ էր Հայկական / Մակեդոնական/ դինաստիայի հիմնադիրը Բյուզանդիայում, ի՞նչ գիտեք նրա մասին։
  2. Տարածքային ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Բյուզանդիան Հայկական դինաստիայի օրոք։
  3. Ովքե՞ր էին սելջուկներն ու պեչենեգները, ի՞նչ տեղի ունեցավ Մանազկերտի ճակատամարտից հետո։
  4. Արևելյան սլավոնները ո՞ր ցեղերն էին։
  5. Ինչպե՞ս ձևավորվեց Հին Ռուսիա պետությունը։
  6. Քրիստոնեությունը ինչպե՞ս ընդունվեց Հին Ռուսիայում։
  7. Ինչո՞ւ Յարոսլավ Մեծ իշխանը ստացավ Իմաստուն անվանումը։ 

Փետրվարի 27-Մարտի 3

Թեմա՝

1․ Հին Հռոմ։ Պատմության արշալույսը։

2․Հռոմեական քաղաք-պետությունը Ք․ա․ 5-3 -րդ դարերում։ /դասագիրք էջ 105-114։

Դիտե՛ք նաև։ Հին Հռոմի պատմությունը։ Մաս ։1

Կատարե՛ք առաջադրանքները։

1․ Ի՞նչ ցեղեր ու ցեղախմբեր էին ապրում Իտալիայում և ինչո՞վ էին զբաղվում։

2․ Որտե՞ղ էր գտնվում Հռոմը և ո՞վ էր այն հիմնադրել։

3․ Ներկայացրե՛ք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

4․ Ինչպե՞ս արտաքսվեց Տարքվինոսը և դրանից հետո Հռոմում ի՞նչ կարգեր հաստատվեցին։

5․ Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

6․ Ինչպե՞ս ձևավորվեց միասնական Հռոմեական ժողովուրդը

7․ Ո՞րն էր աշխարհաժողովի դերը, և ի՞նչ էր Ծերակույտը։

8․ Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

Արցախյան շարժման 35 տարի

Փետրվարի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա գտնվեցի «Արցախյան շարժման» 35-ամյակին նվիրված միջոցառմանը։

Պատմության այս օրը

20.02.1988 թ

1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում, Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում, որոշում ընդունվեց’ «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։

ՈՐՈՇՈՒՄ․

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ-ին փոխանցման վերաբերյալ։

«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:

Փետրվարի 27-Մարտի 3

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝

Թեմա 13՝  Աշխարհաքաղաքականության գործոնները
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Читать далее «Փետրվարի 27-Մարտի 3»

Փետրվարի 27-մարտի 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Ամբողջատիրական վարչակարգերը․
ա/ Ամբողջատիրության էությունը
բ/ Ֆաշիստական վարչակարգը Իտալիայում
գ/ Նացիոնալ-սոցիալիզմը Գերմանիայում /դասագիրք, էջ 55-59,

Դիտե՛ք նաև

Առաջադրանք․
1․ Նկարագրե՛ք ոչ ժողովրդավարական երկրների բնորոշ գծերը։
2․ Ի՞նչ գաղափարներ դրվեցին նացիստական պետության հիմքում․համառոտ նկարագրե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 27- Մարտի 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝

Թեման՝ Հայաստանը 6-7 -րդ դարերում։

  1. Վաչագան Բարեպաշտի կառավարման տարիները։ Դվինի 506 թ․ և 554 թ․ եկեղեցական ժողովները։
  2. Իրավիճակը Արևմտյան Հայաստանում 6-րդ դարում։
  3. 571 թ․ ապստամբությունը և 591 թ․ Հայասատանի երկրորդ բաժանումը։ 
  4. Պարսկա-բյուզանդական տիրապետությունը 7-դր դարում Հայաստանում։
  5. Արաբների արշավանքները  և 652 թ․ հայ-արաբական պայմանագիրը։ / դասագիրք էջ 146-154, 
    Առաջադրանք՝
    1․ Դվինի եկեղեցական ժողովների արդյունքը ո՞րը եղավ։
    2․ Բյուզիանդիան 6-րդ դարում ի՞նչ քաղաքականություն էր իրականացնում Արևմտյան Հայաստանում։
    3․Ներկայացրե՛ք հայ-արաբական պայմանագրի կետերն ու էությունը։ 

 

Փետրվարի 27-Մարտ 3

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.
ա/ Տիգրան 2-րդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը
բ/ Տիգրան Մեծի տերության ստեղծումը /բանավոր, էջ 91-97,

Դիտե՛ք նաև
Թեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.
ա/ Հայկական աշխարհակալության սահմանները
բ/ Տիգրան մեծի հիմնած քաղաքները
գ/ Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, էջ 104-106

Դիտե՛ք նաև

Առաջադրանք.
1․ Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի՝ Ք․ա․ 93-87թթ․ նվաճումների ժամանակագրությունը։
2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին՝ Արգիշտի 1-ինին և Տիգրան Մեծին:
3. Նկարագրե՛ք  Տիգրան Մեծի տերության կառուցվածքը, տերության սահմանները /բլոգային աշխատանք/.

24. Անվանի գրական մարդիկ

Իրանի գրականության պատմությունը լի է հայտնի ու հռչակավոր պոետներով, որոնցից շատերը համաշխարհային համբավ ունեն։ Այս գրական ամենակարևոր կերպարներից կարելի է ներքոշարադրյալ անձանց հիշատակել։

Ռուդաքի․ Ռուդաքին 10-րդ դարի պոետ է և հայտնի է «Պարսից պոեզիայի հայր» անվանումով։ Նա առաջին անգամ պարսից պոեզիան դուրս բերեց իր պարզունակ ու տարրական ձևից։ Ռուդաքին  «Քելիլե ու Դեմնե» գիրքը վերածեց պոեզիայի։ Այս գիրքը նրա ամենակարևոր ստեղծագործությունն է, սակայն նրանից պատառիկներ է մնացել։ Читать далее «24. Անվանի գրական մարդիկ»