Մայիսի 6-10

Պատրաստվե՛ք դաս-քննարկման․
Թեման՝ Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ․
Ուսումնական նյութ՝ 
Հայկական սփյուռքի պատմության որոշ հիմնախնդիրներ․ԵՊՀ, Տիգրան Ղանալանյան

Առաջադրանք․
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 29-30

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 217-225, նաև այլ աղբյուր՝ էջ 9-31/․

Առաջադրանք․
1․Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 15-19

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Խորհրդային Հայաստանը 1920-22թթ․
ա/ Խորհրդային իշխանության հաստատումը։ Փետրվարյան ապստամբությունը
բ/ ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները և արտաքին կապերը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 213-225, նաև այլ աղբյուր՝ էջ 9-31/․

Առաջադրանք․
1․ Պատճառահետևանքային կապի վերհանում․վերհանե՛ք Փետրվարյան ապստամբության պատճառները և հետևանքները։
2․ Նկարագրե՛ք Խորհրդային Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրները և զուգահեռներ անցկացրե՛ք դրանց ու ներկայիս Հայաստանի առջև ծառացած տարածքային-սահմանային խնդիրների միջև /բլոգային աշխատանք/․ 

Ապրիլի 8-12

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Առաջին հանրապետության անկումը․
ա/ Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի քաղաքականության ոլորտում
բ/ ՀՀ խորհրդայնացումը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 206-213, նաև այլ աղբյուր, էջ 613/

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։ Համեմատե՛ք այն 2020-ի Արցախյան պատերազմի հետ։
2․ Նկարագրե՛ք Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը։ Ի՞նչ եք կարծում, անխուսափելի՞ էր արդյոք Հայաստանի խորհրդայնացումը /բլոգային աշխատանք/․

Մարտի 18-22

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝  «Հայաստանի 1-ին հանրապետությունը».
ա/ Հայկական պետականության ձևավորումն ու ամրապնդումը /էջ 177-181/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 183-184/
գ/ 1-ին հանրապետության մշակութային կյանքը /էջ 188-190/-/բանավոր, նաև այլ աղբյուրներ/.

Դիտե՛ք՝ 

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության կառավարման համակարգը, Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները, համեմատե՛ք դրանք ներկայիս ՀՀ կառավարման համակարգի, իշխանության երեք ճյուղերի հետ:
2. Ներկայացրե՛ք 1-ին հանրապետության կրթական համակարգը: Համեմատե՛ք այն ներկայիս ՀՀ կրթական համակարգի հետ /բլոգային աշխատանք/.

Մարտի 11-15

Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեման՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրները 20-րդ դարի առաջին կեսին․
ա/ Արաբական երկրները
բ/ Թուրքիա
գ/ Իրան /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 73-76/․
Թեման՝ Ճապոնիան, Չինաստանը և Հնդկաստանը և արդիականացումը
ա/ Ճապոնիա
բ/ Չինաստան
գ/ Հնդկաստան /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 77-80/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համեմատական բնութագիրը։
2․ Համեմատե՛ք Արևելքի երկրների արդիականացման գործընթացը
/բլոգային աշխատանք/․
Էլեկտրոնային դասագիրք
Այլ աղբյուրներ․

Փետրվարի 26-մարտի 1

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Արևմտյան ժողովրդավարության երկրները․
ա/ Մեծ Բրիտանիա
բ/ Ֆրանսիա
գ/ ԱՄՆ /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 60-63/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք Մեծ Բրիտանիայի ունեցած դերը աշխարհի քաղաքական կյանքում մինչև Երկրորդ աշխարհամարտը։
2․ Նկարագրե՛ք Ֆրանսիայում տիրող իրավիճակը Առաջին աշխարհամարտից հետո։
3․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում ԱՄՆ-ն արտաքին բնագավառում 20-րդ դարի առաջին կեսին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 12-13

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ Առաջին աշխարհամարտը /1914-1918 թթ․/
ա/ Առաջին աշխարհամարտի պատճառները և սկիզբը
բ/ Առաջին աշխարհամարտի ավարտը և հետևանքները /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 23-26, 31-34/․

Դիտեք՝

Առաջադրանք․
1․ Ձեր կարծիքով՝ ինչու՞ 20-րդ դարի սկզբին սրվեց պայքարը աշխարհի վերաբաժանման համար։
2․ Ի՞նչ նպատակներ էին հետապնդում Առաջին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրները։
3․ Ներկայացրե՛ք Առաջին աշխարհամարտի հետևանքները։ Ի՞նչ փոփոխություններ կրեց աշխարհի քաղաքական քարտեզը /բլոգային աշխատանք/․ 

Փետրվարի 5-6

Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Համաշխարհային պատմություն
Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․

ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։
2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ/բլոգային աշխատանք/․
Դասագիրք՝ Համաշխարհային պատմություն-11

Դեկտեմբերի 18-22

Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝

1․ Թեմա 7-12․ թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
3․ Ուսումնական առաջին շրջանի գնահատում․