«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը» նախագիծ

Նախաբան՝

«Մայիսյան հերոսամարտերն ու Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրումը»  նախագիծը նախատեսված է Հետազոտական վարժարանի 9-րդ  դասարանի սովորողների համար, որն իրականացվում է «Պատմություն» /Հասարակագիտություն/ առարկայի շրջանակում։

Նպատակը՝

  • ուսումնասիրել այդ ժամանակաշրջանում ստեղծված միջազգային, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրադրությունը Հարավկովկասյան տարածաշրջանում
  • լուսաբանել մայիսյան ճակատամարտերում հայ քաղաքական, մտավորական ու հոգևորական ուժերի համախմբան ու համերաշխության արդյունքները
  • սովորողի մոտ զարգացնել ռազմական քարտեզներից օգտվելու կարողություն
  • դրդել սովորողներին ինքնուրույն որոնումների
  • խթանել խմբային աշխատանքը

Խնդիրները՝

  • այցելել «Մայիսյան հերոսամարտերին» նվիրված Սարդարապատի թանգարան և Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր
  • սովորողների մոտ սեր առաջացնել ռազմամարզական կրթության նկատմամբ
  • համագործակցել Ավագ Դպրոց Վարժարանի ռազմամարզական մասնագետի հետ

Ընթացքը՝

  • պատմական սկզբնաղբյուրների ուսումնասիրություն
  • հերոսամարտերի մասնակիցների հուշագրությունների ընթերցում
  • ճակատամարտերի վայրերի աշխարհագրական տեղանքի ուսումնասիրություն աշխարհագրական քարտեզներով և այցելություն այդ վայրեր
  • առկա խնդիրների լուսաբանում բլոգներում
  • կլոր սեղան-քննարկումներ, ընթացիկ արդյունքների ներկայացում
  • ուսումնասիրության արդյունքների վերլուծությունների հանրայնացում
  • հոդվածաշարի հրապարակում

Մասնակիցները՝ 9/2 -րդ դասարանի սովորողները

Տևողությունը՝  միջնաժամկետ

Ակնկալվող արդյունքը՝ 

  • Պատմական այս կարևորագույն դեպքերի վերաբերյալ ուսումնական փաթեթների ստեղծում, հանրայնացում
  • Հոդվածաշարի հրապարակում

Օգտակար գրքեր, հոդվածներ ու փաստաթղթեր Մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ՝

Оставьте комментарий