«Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը» կլոր սեղան

Սիրադեղյանական օրերի շրջանակում հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նոյեմբերի 11-ին նախաձեռնել էր կլոր սեղան՝ «Վանո Սիրադեղյան քաղաքական, պետական, հասարակական գործիչը» խորագրով։

Հուշ-քննարկումը բացեց հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայի ղեկավար Վարդան Կարապետյանը։

Այնուհետև Վանո Սիրադեղյանի մասին իր անկրկնելի հուշերով սովորողների հետ կիսվեց հրավիրյալ հյուրերից պետական գործիչ, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով կարևորեց Վանո Սիրադեղյան պետական գործչի դերը երրորդ հանրապետության Ոստիկանական համակարգի կայացման գործընթացում։ Նա հավելեց նաև, ասելով, — «Վանոն անմիջապես կանգնած էր մշակույթի, գիտության ու արվեստի գործիչներին հովանավորելու առաջին շարքում, թեպետև այդ մասին նա չէր ցանկանում, որ նրանք իր անունը իմանան։

Սովորողների առջև ելույթ-դասախոսությամբ հանդես եկավ նաև Դավիթ Մաթևոսյանը՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրենը,  Հրանտ Մաթեւոսյանի որդին։ Նա առանձնացրեց իր հոր՝ Հրանտ մաթևոսյանի այն կարևոր միտքը, որ երբ Վանո Սիրադեղյանին հեռացրեցին հայ քաղաքական դաշտից, հայրս ասում էր, -« միջակությունները քաղաքական դաշտից հեռացնում են խոշոր խաղացողի են հեռացնում, ում կարիքը հետագայում շատ ենք զգալու»։

Հրավիրյալ հուրերի ցանկում էր նաև Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը։

Սովորողները ներկայացրեցին Վանո Սիրադեղյանի գրքերից ընթերցած ու առանձնացրած հոդվածներին առնչվող իրենց վերլուծությունները։

Վերջում ակտիվ քննարկում եղավ սովորողների ու Վանո Սիրադեղյանի ընկերների մասնակցությամբ։

Оставьте комментарий