Կլոր սեղան-քննարկման մասնակցություն․ Խաղաղաշինական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում

Սույն թվականի հունվարի 19-ին, ժամը՝ 16։00, Երևանի «Իբիս» կենտրոնում՝ Կարին սրահում, «Խաղաղաշիանական կրթության խթանումը հանրակրթական դպրոցներում» ծրագրի շրջանակում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում, որին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հասարակագիտական լաբորատորիայի կողմից կմասնակցեմ ես որպես՝ Ավագ դպրոցի պատմության և հասարակագիտության դասավանդող։

Սկսել եմ ուսումնասիրել առաջարկվող ձեռնարկը, որի շուրջ ունեմ առայժմ հետևյալ հարցերը՝

1․ Մեր տարածաշրջանի պետություններում ինչպիսի՞ արձագանք կա այս ծրագրի վերաբերյալ։

2․ Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները բացարձակ արժե՞ք են խաղաղաշինական գործընթացում։

3․ Ի՞նչ մեխանիզմներ կան մեր տարածաշրջանում պետությունների ատելության քարոզը բացառելու համար։

Ձեռնարկի մասին իմ ամբողջական կարծիք-դիտարկումները կգրեմ այն ուսումնացիրելուց հետո (կներկայացվի հասարակագիտական ստուգատեսի ժամանակ), իսկ կլոր սեղան-քննարկումը կներկայացնեմ քննարկումից հետո։

Оставьте комментарий